Բաժիններ՝

Կուբայում մեկնարկել է Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված արարողությունը (ուղիղ հեռարձակում)

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին նվիրված միջոցառումը սկսվել է Հավանայում նոյեմբերի 29-ի երեկոյան՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 30-ի վաղ առավոտյան։ Կուբայի հեղափոխության առաջնորդի հիշատակը հարգել են հրանոթների 21 համազարկով: Նաև արարողության սկսվելուց հետո ողջ երկրում խոնարհվել են պետական դրոշները:

Միջոցառումը ուղիղ եթերով հեռարձակում է Կուբայի պետական հեռուստատեսությունը:
Հիշատակի արարողությունը տեղի է ունենում Խոսե Մարտիի անվան հուշարձանի մոտ՝ Հեղափոխության հրապարակում։ TASS-ի տվյալներով՝ արարողությանը ներկա է մոտ 1 միլիոն մարդ։

Սկսած նոյեմբերի 30-ից՝ հանգուցյալի աճյունը չորս օր Հավանայից կտանեն Սանտյագո դե Կուբա: Մինչև դեկտեմբերի 3-ը աճյունը կտանեն երկրի 15 նահանգներից 13-ը, նույն օրը Սանտյագո դե Կուբայի Անտոնիո Մասեոյի հրապարակում պլանավորված է զանգվածային միջոցառում:

Թաղման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով 07:00-ին, քաղաքի սուրբ Իֆիգենիայի գերեզմանատանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս