Սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ` տոտալ բեսպրեդելություն. Սևակ Խաչատրյան

Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կանչել քննչական կոմիտե Սրբազաններին արդեն մեղադրյալի կարգավիճակով, սա այլևս ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահում է, այլ՝ տոտալ բեսպրեդելություն: Եկեղեցին ամուր ու աներեր է, իսկ սա իշխող խունտային այն աստիճան է գցում պարանոյայի մեջ, որ սրանք այլևս նույնիսկ ձև էլ չեն անում, թե գործում են օրենքի շրջանակներում:

Սրբազա՛ն հայրեր, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, Ձեր կամքի, աներերության, չարի դավերին չտրվելու, Քրիստոնեահաստատ մեր եկեղեցին ամուր պահելու ձեր ճիգերի ու նվիրումի համար:

Իսկ տիրադավ ու հերձված խմբակին միայն ու միայն ցավակցել կարելի է, քանի որ աննախանձելի է իրեն եկեղեցուց դուրս դրածի ու հոգևոր հոր կոչումը «30 արծաթի» հետ փոխանակածի կյանքն ու ճակատագիրը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031