
Երկրաշարժ Լեհաստանում, կան զոհեր

Նոյեմբերի 29-ի երեկոյան Լեհաստանի հարավ-արևմուտքում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, գրում է Reuters-ը։
Ցնցումները զգացվել են Պոլկովիցե քաղաքի մերձակա բնակավայրերում։
Երկրաշարժի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել տեղի KGHM ընկերության պղնձի արդյունահանման հանքում։
Վթարի գոտում գտնվել է 16 մարդ։ 9 մարդ կարողացել է ինքնուրուն տարհանվել։ 2 հանքափոր զոհվել է, 3-ը՝ վնասվածքներով հոսպիտալացվել, ևս 6 մարդ համարվում է անհետ կորած։
Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։a