Բաժիններ՝

Կիվիի օգտակար հատկությունները

Փորձագետները պնդում են, որ կիվին ունի մի շարք առավելություններ՝ տրամադրության, մարսողության և նույնիսկ մաշկի համար:

«Կիվին հարուստ է մանրաթելերով, վիտամին C-ով, կալիումով և բուսական միացություններով, որոնք հայտնի են որպես պոլիֆենոլներ: Սրանք բոլորն էլ օժանդակ ազդեցություն ունեն ընդհանուր առողջության վրա»,- dailymail.co.uk-ի փոխանցմամբ՝ մանրամասնել է սննդաբան Ռիանոն Լամբերտը։

Արդյո՞ք կիվին օգնում է փորկապության ժամանակ

Հարուստ լինելով մանրաթելերով՝ կիվին հիանալի է մարսողության համար: Իրականում, ըստ Բրիտանական դիետիկ ասոցիացիայի ուղեցույցների, օրական 2-3 հատ կիվի ուտելը լավագույն միջոցն է փորկապությամբ տառապող մարդկանց համար:

Կարդացեք նաև

Կլինիկական փորձարկումները նաև ցույց են տվել, որ կիվին օգնում է նաև փքվածության դեպքում: Դիետոլոգ Նիկոլա Լադլամ-Ռեյնը բացատրում է, որ դա պայմանավորված է լուծվող և չլուծվող մանրաթելերի բարձր պարունակությամբ։

Կիվիի պտղամսի մեջ առկա լուծվող մանրաթելերն օգտակար են սրտի առողջության և խոլեստերինի մակարդակի նվազեցման համար: Այն վերածվում է գելի, որը սնում է աղիքների օգտակար բակտերիաները:

Իսկ չլուծվող մանրաթելերը նպաստում են աղիքների կանոնավոր աշխատանքին:

Ընդամենը մեկ կիվին պարունակում է մինչև 3 գ մանրաթել:

Փորձագետը խորհուրդ է տալիս օրգանիզմում մանրաթելերի չափաբաժինն է՛լ ավելի մեծացնելու համար կիվին ուտել կեղևով:

«Սա  50 տոկոսով կավելացնի մանրաթելերի պարունակությունը: Իսկ եթե թեթևակի տրորեք մազմզոտ շերտը, այն նաև հիանալի համ կունենա»,- ասում է Լադլամ-Ռեյնը:

Նա խորհուրդ է տալիս կեղևով կտրատած կիվին ավելացնել մրգային աղցանների մեջ կամ ուտել յոգուրտի հետ՝ ավելացնելով նաև մի բուռ կտավատի սերմ:

Տեսանյութեր

Լրահոս