Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների «զանգվածային մասնակցություն» է ակնկալում ինքնավարության անկախության հանրաքվեին՝ Իսպանիայի իշխանություններին կոչ անելով չխոչընդոտել դրա անցկացմանը։
Չինաստանի իշխանությունները կարգադրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձեւի ընդունման ամսաթվից 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ից մասնավոր եւ իրավական անձանց մասնակցությամբ բոլոր համատեղ ձեռնարկությունները:
«ՄԱԿ-ի ամբիոնից նախագահը խոսեց երկու կարևոր հարցերի շուրջ: Կարևոր էր նախագահի շեշտադրումը, որ հարցի կարգավորումը պետք է հիմնված լինի Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման և անվտանգության երաշխիքների վրա»,- ասաց Կիրո Մանոյանը:
Կատալոնիայի իշխանությունները կոչ են անում Եվրամիության ինստիտուտներին՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրախորհրդարանին, միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրադրությանը՝ խուսափելու Մադրիդի կողմից Եվրամիության ժողովրդավարական նորմերի խախտումից, որոնք, նրանց կարծիքով, ոտնահարվում են քվեարկության անցկացումն արգելելու միջոցառումներով:
Կատարի Qatar Airways ավիաընկերությունը, այլ ավիափոխադրողներից անմիջապես հետո, իրաքյան իշխանությունների պահանջով կասեցնում է թռիչքները Իրաքյան Քրդստան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախագահական նստավայրում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:
ԿԺԴՀ-ի ավելի քան 4,7 մլն քաղաքացիներ ցանկություն են հայտնել կամավոր համալրել Կորեայի ժողովրդական բանակի շարքերը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 22-ին հրապարակվեց երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հակամերիկյան հայտարարությունը:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատում կոնգրեսականներ Քրիս Սմիթի եւ Ջիմ ՄքԳավերնի նախաձեռնությամբ օրենքի նախագիծ է ներկայացվել, որը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում:
«Ռուսաստանում այդ ուղղությամբ մենք վերջին շրջանում լուրջ քայլեր ենք իրականացրել, ինչի արդյունքում մեր երկրի մաքսային ծառայությունը բիզնեսի ոլորտում ավելի շատ բարեկամներ է ձեռք բերել: Մենք կարողացել ենք ավելացնել մեր ծառայության նկատմամբ վստահության մակարդակը»,- հայտարարեց ՌԴ դաշնային մաքսային ծառայության ղեկավարը:
Մեքսիկայի հյուսիս – արեւելքում անձրեւաբեր ամպից ջրի կաթիլների հետ միասին ձկներ են ընկել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ համատեղությամբ ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն ամերիկյան ընտրություններում գրանցվել էր որպես կին:
Կյանքի 92-րդ տարում մահացել է Playboy տղամարդկանց հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները:
Գերմանացի զինվորականներն ավարտել են թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից դուրս գալու գործընթացը:
Սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երեք երկրաշարժերի հետեւանքների վերացումը կպահանջի ավելի քան 37 մլրդ պեսո (ավելի քան 2 մլրդ դոլար):
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զեկույց է հղել Կոնգրես 2018 ֆինանսական տարում մինչեւ 45 հազար փախստական ընդունելու առաջարկությամբ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Իրաքյան Քրդստան մեկնել պատրաստվող քաղաքացիների համար նախազգուշացնող հայտարարություն է տարածել:
Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանից (ԳՀՀՊ) ԱՄՆ-ի դուրս գալու դեպքում իր գործողությունները կորոշի՝ կախված կոնկրետ քաղաքական իրադրությունից: Այն նախօրոք կանխատեսել հնարավոր չէ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ կհանդիպի իր գործընկերոջ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատը (ստորինէ դրել իր լիազորությունները՝ արտահերթ համընդհանուր ընտրությունների անցկացման վերաբերյալ երկրի վարչապետ Սինձո Աբեի որոշմանը համապատասխան։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան հետ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դեպի Ինդիանապոլիսի օդանավակայան տանող ճանապարհին, տուժած ոստիկանը հոսպիտալացվել է:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են Բաղդադի հետ բանակցություններ վարել այդ ինքնավար տարածաշրջանի օդանավակայաններ դիտորդների ուղարկման շուրջը:
ԵՄ-ն անտեսում է ճգնաժամը Իսպանիայի կենտրոնական կառավարության եւ Կատալոնիայի հարաբերություններում:
«Նալբանդյանի խոսքով՝ ինքը Հայաստան-Սփյուռք համաժողովում էլ հիմնականում խոսել է հենց այդ գերակայության մասին, սակայն որոշ մարդկանց պետք է եղել համատեքստից հանել և կենտրոնանալ հենց տարածքների հարցի վրա»: Ի դեպ, հետաքրքրական է, որ նախօրեին էլ Սերժ Սարգսյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում է եղել նաև տեղեկատվական անվտանգության հարցը: Ուշագրավ զուգադիպություն է»:
Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը ռազմավարական սխալ էր, որը լուրջ հետեւանքներ կունենա: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ելույթ ունենալով «Ասիական ընկերություն» ոչ կառավարական կազմակերպությունում:
«Ծառուկյան» դաշինքը կարծես թե վերջնականապես կողմնորոշվեց՝ դաշինքի անդամ պատգամավորները հերթով հայտարարում են, որ բացասական են գնահատում կառավարության մեկամյա գործունեությունը։
«Մեր օրերի Թուրքիայի բնակիչները ցեղասպանություն չեն իրագործել, սակայն նրանք պետք է ճանաչեն իրենց նախնիների հանցանքը եւ դրա վրա հիմնվելով կառուցեն իրենց ապագան»:
Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում են Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, որը Կարեն Եղիազարյանին ընդունում է հարազատի պես ու շատ է հարգում: Մեր զրուցակիցը նշում էր, որ Եղիազարյանի թեկնածությանը համաձայն են նաեւ մարզպետը, անգամ՝ Ապարանի գործող քաղաքապետը: Վերջինս, ի դեպ, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել էր, որ հավանաբար ինքը չի առաջադրվի:
Չեխիայում ուսանող հայուհի Կարինա Մովսեսյանը հաղթել է «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթում: Նա հայտնաբերել է մի մեխանիզմ, որը ունակ է կանխել քաղցկեղի զարգացումը:
«Գլխավոր դատախազի տեղակալն այն մարդն է, ով ամեն պահի կարող է փոխարինել գլխավոր դատախազին: Այսինքն՝ ինքը եւս պետք է ունենա հանրային վստահության եւ ընկալելիության որոշակի չափանիշ, եւ, ամենակարեւորը, դա հենց գլխավոր դատախազին է անհրաժեշտ, որպեսզի իր տեղակալը լինի հանրային վստահություն վայելող անձ: Իսկ մրցութային կարգը դրա հնարավորությունը տալիս է»»:
«Այն մտավախությունը, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքներ են ստեղծվել, ավելի են թանձրացել և ավելի կոնկրետ են դառնում»: