Բաժիններ՝

ԿԺԴՀ-ի միլիոնավոր քաղաքացիներ պատրաստ են զինվորագրվել ԱՄՆ-ին դիմակայելու համար

ԿԺԴՀ-ի ավելի քան 4,7 մլն քաղաքացիներ ցանկություն են հայտնել կամավոր համալրել Կորեայի ժողովրդական բանակի շարքերը այն բանից հետո, երբ սեպտեմբերի 22-ին հրապարակվեց երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հակամերիկյան հայտարարությունը:

Դրանում Կորեայի աշխատավորական կուսակցության եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահը խոստացել է խիստ միջոցներ ձեռնարկել հանրապետության լիակատար ոչնչացման վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ի պատասխան։

Ինչպես հայտնել է ՑՏԱԿ լրատվական գործակալությունը, ժողովրդական հանրապետության բոլոր քաղաքացիները պատրաստ են «պաշտպան կանգնել իրենց առաջնորդին ու սոցիալիզմին»: Վերջին վեց օրվա ընթացքում երկրի զինված ուժերը համալրելու ցանկություն են հայտնել 4,7 միլիոնից ավելի բարձրդասարանցիներ, ուսանողներ, բանվորներ եւ երկրի այլ քաղաքացիներ: Նրանցից 1,2 միլիոնը կանայք են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս