Բաժիններ՝

Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարը «զանգվածային մասնակցություն» է ակնկալում հանրաքվեին

Իսպանիայի Կատալոնիայի մարզի խորհրդարանի ղեկավար Կարմե Ֆորկադելը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին կատալոնացիների «զանգվածային մասնակցություն» է ակնկալում ինքնավարության անկախության հանրաքվեին՝ Իսպանիայի իշխանություններին կոչ անելով չխոչընդոտել դրա անցկացմանը։

«Եթե նրանք (Իսպանիայի կենտրոնական իշխանությունները – խմբ,) ֆիզիկապես կանգնեցնեն մեզ, կտենենք, թե ինչ տեղի կունենա»,- ասել է Ֆորկադելը Politico թերթի եվրոպական հրատարակությանը: Խորհրդարանականը հավաստիացրել է, որ «կլինեն քվեատուփեր եւ քվեաթերթիկներ», իսկ նա ինքը կքվեարկի բնակության վայրի դպրոցում:

Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայի Բարձրագույն դատարանն իրավապահ մարմիններին կարգադրել է խոչընդոտել ընտրական տեղամասերի բացմանը հոկտեմբերի 1-ին ինքնավար մարզի անկախության շուրջը քվեարկության անցկացման համար: Ավելի վաղ Կատալոնիայի իրավապահ մարմիններին համանման հրահանգներ է տվել դատախազությունը: Իր հերթին դատարանն ընդունել է որոշում դատախազությանը հեռացնել այն գործողություններից, որոնք կապված են հանրաքվեի անցկացման հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս