
18-ամյա հայուհին՝ ԵՄ լավագույն երիտասարդ գիտնական

Չեխիայում ուսանող հայուհի Կարինա Մովսեսյանը հաղթել է «Եվրամիության լավագույն երիտասարդ գիտնական» 29-րդ մրցույթում: Նա հայտնաբերել է մի մեխանիզմ, որը ունակ է կանխել քաղցկեղի զարգացումը:
18-ամյա Կարինան նախկինում արդեն 3 հեղինակավոր մրցանակ է ստացել Լոս Անջելեսում ԴՆԹ մուտացիաների և RAD51 պրոտեինի վերաբերյալ իր աշխատանքի համար, որը պետք է նպաստի քաղցկեղային բջիջների բուժմանը:
Մրցույթի հաղթողները հնարավորություն կունենան վերապատրաստվել միջազգային հետազոտական խոշոր կազմակերպություններում, ինչպիսիք են Միջազգային տնտեսական գործակալությունը և Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը: Նրանք կստանան նաեւ դրամական մրցանակներ: