Բաժիններ՝

ՉԺՀ-ի իշխանությունները կարգադրել են 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ի հետ բոլոր համատեղ ձեռնարկությունները

Չինաստանի իշխանությունները կարգադրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2375 բանաձեւի ընդունման ամսաթվից 120 օրվա ընթացքում փակել ԿԺԴՀ-ից մասնավոր եւ իրավական անձանց մասնակցությամբ բոլոր համատեղ ձեռնարկությունները: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի առեւտրի նախարարության՝ սեպտեմբերի 28-ին հրապարակված հաղորդագրության մեջ:

«ԿԺԴՀ-ից իրավական կամ ֆիզիկական անձանց մասնակցությամբ Չինաստանում գործող համատեղ ձեռնարկությունները, կոոպերատիվ կազմակերպությունները, ինչպես նաեւ օտարերկրյա կապիտալով ձեռնարկություններն իրենց գործունեությունը պետք է դադարեցնեն ՄԱԿ-ի ԱԽ-ի 2375 բանաձեւի ընդունման ամսաթվից (2017 թվականի սեպտեմբերի 12) 120 օրվա ընթացքում»,-ասված է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930