Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:
Լոս Անջելեսի մայրուղիներից մեկում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է հայազգի Ջոն Գասպարյանը, ով քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցներից է:
Իրաքի Քուրդիստանում կայանալիք անկախության հանրաքվեի առիթով, հանրաքվեն անցկացնող ընտրական հանձնաժողովի հրավերով, դիտորդական առաքելությամբ Էրբիլ է մեկնել Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԿԺԴՀ ներկա առաջնորդ Կիկ Չեն Ընին պետք է կարգի հրավիրեին ամերիկյան նախկին ադմինիստրացիաները, սակայն հայրենակիցներին վստահեցրել է, որ մտադիր է ինքն անել դա:
Նյու Յորքում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Նաուրուի նախագահ, արտաքին գործերի և առևտրի նախարար Բարոն Վաքան սեպտեմբերի 22-ին ստորագրեցին երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը։
Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը, ով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ է, հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։
Սիրիայի կառավարությունը շնորհակալություն է հայտնել Չինաստանին սիրիական ճգնաժամում արդար դիրքորոշման, ինչպես նաև երկրի վերականգնման գործում ակտիվ մասնակցության համար:
Հունաստանի հյուսիս-արևելքում՝ լեռնային շրջանում, մասնավոր գերթեթև ինքնաթիռ է կործանվել: Զոհվել է Ուկրաինայի երկու քաղաքացի:
Նյու Յորքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 22-ին հանդիպեց Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ժան-Մարի Գեհենոյին:
Վենեսուելայի միանգամից մի քանի նահանգներում բենզինի համար մի քանի ժամանոց հերթեր են գոյացել:
Մեքսիկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 293-ի:
Նյու Յորք կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ:
Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։
Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը խորհրդարանական ընտրություններից հետո շատ հիասթափված է եւ իրեն նույնիսկ հեռու է պահում կուսակից ընկերներից:
Վերջին օրերին ամենաթեժ քննարկվող թեմաներից մեկը Հայաստանում ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգն ու հայաստանյան դպրոցներում ռուսերենին այլ` ավելի բարձր կարգավիճակ տալու հարցն էր:
Այս տարի Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված տարբեր պետությունների ղեկավարների՝ Սերժ Սարգսյանին հղած ուղերձների մի մասը առանձնահատուկ նշանակություն ունեին: Նման շնորհավորանքները ընդհանրապես լինում են երկու տեսակի՝ հերթապահ շնորհավորանքներ, զուտ միջազգային արարողակարգի պահանջները բավարարելու նպատակով, կամ ավելի լուրջ՝ հագեցած քաղաքական բովանդակությամբ եւ մեսիջներով:
Ֆրենկ Զապան վերստին շրջագայության է մեկնում՝ իր մահվանից գրեթե 25 տարի անց:
Հնդկաստանում սիամական երկվորյակներ են ծնվել, սակայն բժիշկները դեռևս չեն կարողացել որոշել նրանց սեռը:
«Սերժ Սարգսյանը Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ մայրենի լեզվով՝ հայերենով։ Նա ցույց տվեց, որ ինքը մի պետության ներկայացուցիչն է, որը հնագույն պատմություն ու հնագույն լեզու ունի, իսկ Ալիևը ելույթ ունեցավ անգլերեն՝ հրաժարվելով մայրենի լեզվից։ Իսկ աղջկա ու կնոջ հետ այցը զբոսաշրջային էքսկուրսիայի շարքին պետք է դասել»։
«Գիտեք, իմ տատիկը, ում հետ մինչեւ տասը տարեկանը նույն տանն ենք ապրել, մահացավ առանց արդարության, հայրս, ով մտածում էր, թե երբ պիտի արդարություն լինի, նույնպես մահացավ, այսինքն՝ երկրորդ սերունդն էլ հեռացավ, հիմա երրորդ ու չորրորդ սերունդներն են պայքարում արդարության համար»:
Օգոստոսի վերջին Ռաքհայնի նահանգում ծավալված բռնություններից հետո Մյանմայից Բանգլադեշ փախած ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների թիվը հասել է 429 հազարի եւ շարունակում է աճել:
Աշխարհում շուրջ 30 մլն երեխաներ չեն կարողանում իրենց տներ վերադառնալ հակամարտությունների, ճգնաժամերի ու տարերային աղետների պատճառով:
«Զինված պայքարի կոչ չեմ նկատել այդ տեքստի մեջ, նա ասում է՝ ազգային դիմադրության շարժում: Կարծում եմ՝ դրան պետք է մասնակցի յուրաքանչյուր հայ մարդ, որը տեսնում է իրական Հայաստանի վիճակը»:
ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեք անդաﬕ անուն Արցախ կատարած այցելության պատճառով հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց այսպես կոչված «սև ցուցակում»:
ԱՄՆ-ի Կենտրոնական բանկի ղեկավարները կհետաձգեն այս տարվա համար նախատեսված գնաճի երրորդ շրջանը: Սակայն Կենտրոնական բանկային համակարգը կվաճառի պարտատոմսերի հսկայական պաշարի մի մասը, փորձելով կայուն պահել երկրի տնտեսական վիճակը:
Թուրքիայի՝ առաջիկա տարվա ընթացքում վճարման ենթակա արտաքին պարտքը կազմում է 170.5 մլրդ դոլար: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Թուրքիայի կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից:
«Ճիշտն ասած, նորություն ասացիք, ես դա չգիտեի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին:
ԱՄՆ-ը լրացուցիչ 697 մլն դոլար է հատկացրել սիրիացի փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
«Միանշանակ տեսանք, որ Նալբանդյանի հայտարարությունը քննադատության արժանացավ նախ՝ Արցախի արտգործնախարարի կողմից, հետո նաև՝ իրենց նախագահի խոսնակի՝ պարոն Բաբայանի կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ տարածքների հանձման հետ կապված հայտարարության մասին՝ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: