Բաժիններ՝

Կատալոնիան կոչ է արել ԵՄ-ին՝ միջամտել հանրաքվեի հետ կապված իրադրությանը

Կատալոնիայի իշխանությունները կոչ են անում Եվրամիության ինստիտուտներին՝ Եվրահանձնաժողովին եւ Եվրախորհրդարանին, միջամտել հանրաքվեի կազմակերպման շուրջ ստեղծված իրադրությանը՝ խուսափելու Մադրիդի կողմից Եվրամիության ժողովրդավարական նորմերի խախտումից, որոնք, նրանց կարծիքով, ոտնահարվում են քվեարկության անցկացումն արգելելու միջոցառումներով: Այդ մասին հայտարարել է Կատալոնիայի կառավարության արտաքին գործերի եւ ինստիտուցիոնալ կապերի նախարար Ռաուլ Ռոմեւան։

Բրյուսելում հանդես գալով լրագրողների առջեւ՝ նա հայտարարել է, որ Իսպանիայում «խախտվում է ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը», նշելով, որ իշխանությունները հետապնդում են քաղաքագլուխներին, վախեցնում լրագրողներին ու իրավապաշտպաններին, մասնավոր անձանց»:

Դա առաջին հերթին վերաբերում է դեմոկրատական ստանդարտներին ու հիմնարար իրավունքներին. այն, ինչ այսօր տեղի է ունենում Իսպանիայում, ժողովրդավարական ինստիտուտների նորմերի շատ լուրջ խախտում է: Ուստի մենք կոչ ենք անում ԵՄ-ի ինստիտուտներին, մասնավորապես, ԵՀ-ին եւ ԵԽ-ին՝ պաշտպանել այն սկզբունքները, որոնք ընկած են մեր պայմանագրերի, ի մասնավորի, հոդված 2-ի հիմքում»,-ասել է Ռոմեւան:

Նրա խոսքով՝ «եթե նրանք (ԵՀ-ն եւ ԵԽ-ն) դա չանեն, նրանք կարող են խախտել ինստիտուտների հեղինակությունը»: «Առկա Է այնպիսի հարցերի շուրջ երկակի ստանդարտների դրսեւորման հստակ սպառնալիք, ինչպիսին խոսքի ազատությունն է»,-հայտարարել է նախարարը: Նա նշել է, որ եվրոպական իշխանությունների լռությունը տանում է «ճնշիչ գործողությունների աջակցման», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930