Մյանմայի իշխանություններն առնչություն չունեն Ռաքհայնի նահանգում էթնիկական զտումների հետ, իսկ դրանց վերաբերյալ հաղորդումներն ապատեղեկատվություն են:
«Հայկական պատվիրակության անդամը վրացական կողմից հետաքրքրվել է Վրաստանում ՀՀ դեսպանի թեկնածու, Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի արդեն չորս ամիս ձգձգվող ագրեմանի հարցի վերաբերյալ: Հարցը Վրաստանի ԱԳ նախարարը անթաքույց չլսելու է տվել և չի արձագանքել»:
ԱՄՆ-ի վարչակազմի հարաբերություններն Իրաքյան Քրդստանի իշխանությունների հետ վերջիններիս կողմից անցկացված անկախության հանրաքվեից հետո փոփոխություններ չեն կրի:
Չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը Գագիկ Ծառուկյանի «ընկերն» է, բայց խմբակցության անդամներին հրահանգել է չխնայել նրան ու քննադատել որքան կարող են։ Ինչո՞վ է արժանացել նրա ընկերն այսպիսի մեծ «պատվի»։
ԱՄՆ-ի Սենատը սեպտեմբերի 28-ին միաձայն հավանություն է տվել Ջոն Հանսթմանի թեկնածությանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնում։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրուցի ընթացքում համաձայնել են, որ ԿԺԴՀ-ի վրա գործադրվող դիվանագիտական ու քաղաքական ճնշումը պետք է ուժեղացվի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ տարի կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի նիստին:
Սեպտեմբերի 28-ին ՌԴ Պաշտպանության նախարարությունը հրակապարակել է Սիրիայի Իդլիբ նահանգում իրականացված հատուկ գործողությունների տեսանյութը:
Ինչպես հայտնի է` նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ:
ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Սենատը սեպտեմբերի 28-ին ընդունել է համար 99 բանաձևը, որով կոչ է անում ԱՄՆ-ի նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բանաձևում Միչիգանի օրենսդիրները կոչ են անում դաշնային իշխանություններին հաստատել տնտեսական և մշակութային կապեր Լեռնային Ղարաբաղի հետ:
Պյոտոր Սվիտալսկին արտահայտվել է՝ կապված վիզաների ազատականացման բանակցությունների հետ ճիշտն ասած, չգիտեմ, թե կոնկրետ տեքստն ինչպիսին է եղել, բայց դրա բնօրինակն եմ ուզում տեսնել։ Եթե անգլերեն է ասվել և անգլերենից թարգմանվել է հայերեն, ապա այստեղ կարող էր խնդիր լինել։
Ադրբեջանական բանակի գովազդվող լայնամասշտաբ զորավարժությունները պատերազմի մեսիջ էին, որին ՄԱԿ-ի ամբիոնից քաղաքական շանտաժի ձեւակերպում տվեց Իլհամ Ալիեւը: Ադրբեջանի նախագահի սպառնալիքը հասցեագրված էր միջազգային հանրությանը, որ եթե վերջինս չբավարարի Բաքվի պահանջները, ապա անցած տարվա Ապրիլյան պատերազմը կարող է կրկնվել:
Իտալուհի Լաուրա Մեսին հարսանիք է արել դրան բնորոշ բոլոր կողմերով, բացի հիմնականից:
Բրիտանացի ոսկերիչ Լոուրենս Գրաֆը 1109 կարատ քաշով աշխարհի ամենախոշոր ալմաստը՝ Lesedi la Rona-ն, ձեռք է բերել 53 մլն դոլարով, ինչը շատ ավելի պակաս է անցյալ տարվա գնահատումից:
Հարվարդի համալսարանը, The Wall Street Journal թերթի եւ բրիտանական Times Higher Education թերթի վարկածով, գլխավորել է ԱՄՆ-ի լավագույն համալսարանների վարկանիշը, որը հրապարակվել է սեպտեմբերի 27-ին։
ԱՄՆ-ում կայացած աճուրդում 751,5 հազար դոլարով վաճառվել է Ամերիկայի հայտնագործման մասին Քրիստափոր Կոլումբոսի (1451 – 1506 թթ,) նամակի հազվագյուտ պատճենը, որն ուղեկցվում է լուսաբանող նկարներով:
ԱՄՆ Միչիգան նահանգի կողﬕց Արցախի անկախության ճանաչումը լուրջ ձեռքբերում է:
Հռոﬕ Ֆրանցիոսկոս պապի այցը Հայաստան հույժ կարևոր նշանակություն ունեցավ երկրի համար:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Սիրիայում ռուս զինծառայողների գերեվարվելու և զոհվելու մասին լուրերը:
«Ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների շրջանակներում աճող մտահոգություններից մեկն այն է, որ Ռուսաստանին այլևս չի գոհացնում միայն քարոզչություն ու ապատեղեկատվություն տարածելը: Այդ պատճառով, Մոսկվան այլ միջոցներ է փորձում փնտրել արևմտյան երկրներ ներթափանցելու համար», – գտնում է ԱՁ-ի Ազգային անվտանգության թղթակից Ջեֆ Սելդինը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինին, ով Հայաստան է ժամանել մասնակցելու սեպտեմբերի 27-28 Երևանում անցկացված Մաքսային միության մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 24-րդ նիստին։
Թեկնածուի հաստատումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Նոր գլխավոր տնօրենը, ինչպես սպասվում է, պաշտոնի կանցնի նոյեմբերի 15-ից: Նա այդ պաշտոնում կփոխարինի Իրինա Բոկովային, ով գլխավորել է կազմակերպությունը երկու քառամյա փուլերով:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշման հիմքերը չեն փոխվել:
Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ ով հրաժարվել է, համարում եք, որ խուսափե՞լ է պատասխանատվությունից, Ա. Մարտիրոսյանը պատասխանեց, որ չի ուզում քննադատել որևէ մեկին. «Ես ինչ-որ մեկի քննադատը չեմ, ոչ էլ գնահատական եմ ուզում հնչեցնել, ամեն մեկն ինքն է որոշում իր քայլերը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:
Հանրաքվեի անցկացմանը դեմ էին Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաև Անկարան և Թեհրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին: Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում Վաշինգտոնում և եվրոպական մի շարք երկրներում, քանի որ այն, նրանց համոզմամբ, խարխլում է ահաբեկչության դեմ մղվող պայքարը և տարածաշրջանի անվտանգությունը։
Իրաքի Կենտրոնական բանկը կասեցրել է ֆինանսական բոլոր գործառնություններն Իրաքյան Քրդստանի հետ՝ որպես տարածաշրջանի վրա տնտեսական ներգործության միջոցառումներից մեկը դրա իշխանությունների կողմից անկախության հանրաքվեի անցկացումից հետո:
Իսպանիայի կառավարությունը պնդում է, որ Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը չեղյալ հայտարարի ինքնավար մարզի՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեն:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը միջամտելու Թուրքիայի վնասակար փորձերը թույլ չեն տալիս առաջընթաց արձանագրել հակամարտության կարգավորման գործընթացում: