Բաժիններ՝

Qatar Airways-ը կասեցրեց թռիչքներն Իրաքյան Քրդստան

Կատարի Qatar Airways ավիաընկերությունը, այլ ավիափոխադրողներից անմիջապես հետո, իրաքյան իշխանությունների պահանջով կասեցնում է թռիչքները Իրաքյան Քրդստան: Այդ մասին ավիաընկերությունը հայտնել է իր կայքում։

«Իրաքի Քաղաքացիական ավիացիայի վարչության խնդրանքով՝ սեպտեմբերի 29-ից կասեցվելու են բոլոր միջազգային չվերթերը Էրբիլի եւ Սուլեյմանիայի օդանավակայաններ: Այդ պատճառով դեպի Էրբիլ եւ Սուլեյմանիա եւ այնտեղից Qatar Airways-ի չվերթերը չեղարկված են սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այս ամսաթվից հետո չվերթերի վերաբերյալ տվյալները կթարմացվեն նոր տեղեկատվության հիման վրա»,- ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արտասահմանյան ընկերություններին իրազեկել է, «սկսած սեպտեմբերի 29-ից, Էրբիլի եւ Սուլեյմանիայի օդանավակայաններ բոլոր քաղաքացիական չվերթերի դադարեցման» մասին: Թռիչքների դադարեցման որոշում են արդեն ընդունել Եգիպտոսի Egypt Air ազգային ավիափոխադրողը եւ Լիբանանի Middle East Airlines ընկերությունը, Հորդանանի Royal Jordanian Airlines, Էմիրությունների Fly Dubai ընկերությունները, ինչպես նաեւ Թուրքիայի երեք ավիափոխադրողներ՝ Turkish Airlines-ը, Atlas Global-ը եւ Pegasus-ը, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս