Այսքան սխալ չի կարելի ներել, ժամանակն է այդ սխալն ուղղելու. Նարեկ Կարապետյան

Հայաստանի հանրային ընկալման մեջ փորձեր են արվում արհեստականորեն առանձնացնել «հայ» հասկացությունը հաղթանակի գաղափարից՝ խթանելով ենթագիտակցական համոզմունք, որ հայ ազգը այլևս չի կարող հաղթանակներ գրանցել ապագայում։ Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ ապագա հաղթանակները պետք է ընկալել որպես «աշխատանքային հաղթանակներ», որտեղ բարգավաճումը նույնպես հաղթանակի մի ձև է։

«Բարգավաճումն այն հաղթանակն է, որի միջոցով մենք կամրապնդենք մեր դերը տարածաշրջանում։ Մեր լավ կյանքը, մեր հայրենակիցների և սփյուռքի վերադարձը՝ սա այն հաղթանակն է, որը կապացուցի, որ մենք կարողացանք հաղթել»,- նշեց նա։

Կարապետյանը ընդգծեց, որ բոլորը պետք է միասին առաջ շարժվեն այս ճանապարհով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031