
Մեքսիկային ավելի քան 2 մլրդ դոլար կպահանջվի երկրաշարժից վերականգնվելու համար

Սեպտեմբերին Մեքսիկայում տեղի ունեցած երեք երկրաշարժերի հետեւանքների վերացումը կպահանջի ավելի քան 37 մլրդ պեսո (ավելի քան 2 մլրդ դոլար): Այդ մասին հայտնել է երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նիտեոն:
Նախնական հաշվարկների համաձայն՝ վնասված բնակարանների նորոգման եւ նորերի կառուցման համար հարկավոր կլինի հատկացնել 10 մլրդ պեսո (մոտավորապես 550 մլն դոլար): Եվս 13 մլրդ պեսո (շուրջ 715 մլն դոլար) անհրաժեշտ կլինի տրամադրել վնասվածքներ ստացած դպրոցների, իսկ 8 մլրդ պեսո (440 մլն դոլար)` մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման համար:
8,2, 7,1 եւ 6,1 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները Մեքսիկայում տեղի են ունեցել սեպտեմբերի 7-ին, 19-ին եւ 23-ին համապատասխանաբար: Ներկայում հայտնի է տարերքի հարվածի ավելի քան 400 զոհերի մասին, հարյուրավոր մարդիկ վնասվածքներ են ստացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: