Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են քննարկել դիտորդների ուղարկումն օդանավակայաններ

Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են Բաղդադի հետ բանակցություններ վարել այդ ինքնավար տարածաշրջանի օդանավակայաններ դիտորդների ուղարկման շուրջը: Ինչպես սեպտեմբերի 27-ին հայտնել է Rudaw հեռուստաալիքը, համապատասխան հայտարարությունն արել է Իրաքյան Քրդստանի տրանսպորտի եւ հաղորդակցուղիների նախարար Մավլյուդ Բաումուրադը։

Նրա խոսքով՝ «Իրաքյան Քրդստանի կառավարությունը որոշում է ընդունել Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ քննարկել Էրբիլ եւ Սուլեյմանիա քաղաքաների միջազգային օդանավակայաններ դիտորդներ ուղարկելու հարցը»:

Իրաքի քաղաքացիական ավիացիայի վարչությունն արտասահմանյան ընկերություններին իրազեկել է, «սկսած սեպտեմբերի 29-ից, Էրբիլի եւ Սուլեյմանիայի օդանավակայաններ բոլոր քաղաքացիական չվերթերի դադարեցման» մասին: Թռիչքների դադարեցման որոշում են արդեն ընդունել Եգիպտոսի Egypt Air ազգային ավիափոխադրողը եւ Լիբանանի Middle East Airlines ընկերությունը, Հորդանանի Royal Jordanian Airlines, Էմիրությունների Fly Dubai ընկերությունները, ինչպես նաեւ Թուրքիայի երեք ավիափոխադրողներ՝ Turkish Airlines-ը, Atlas Global-ը եւ Pegasus-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս