Բաժիններ՝

Պատահար Թրամփի ավտոշարասյան ճանապարհին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավտոշարասյան հետ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դեպի Ինդիանապոլիսի օդանավակայան տանող ճանապարհին, տուժած ոստիկանը հոսպիտալացվել է: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկը, որը մոտոցիկլետով Թրամփին ուղեկցում էր օդանավակայան տանող ճանապարհին, գլուխ չի հանել կառավարումից եւ ընկել է:

Ինդիանապոլիս քաղաքի ոստիկանոթյան դեպարտամենտում հայտարարել են, որ ոստիկանը վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել մերձակա հիվանդանոց: Սպիտակ տան տվյալներով՝ կոտրվել է ոստիկանի կոճիկը: Թրամփը կարեկցանք է հայտնել պատահարից տուժածին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930