
Մահացել է Playboy հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները

Կյանքի 92-րդ տարում մահացել է Playboy տղամարդկանց հանդեսի հիմնադիր Հյու Հեֆները: Համապատասխան հաղորդագրությունը սեպտեմբերի 27-ին զետեղվել է Twitter-ում հրատարակության էջում: «Այսօր կյանքից հեռացել է Playboy-ի հիմնադիր Հյու Մ. Հեֆները: Նա 91 տարեկան էր»,- ասված է տեքստում:
Playboy-ը հիմնվել է 1953 թվականին եւ համարվում է տղամարդկանց՝ աշխարհում առավել տարածված հանդեսներից մեկը: Այն հրատարակվում է 30-ից ավելի երկրներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: