Գևորգ Կոստանյանը ճիշտ է համարում գլխավոր դատախազի տեղակալին մրցութային կարգով ընտրելը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատախազության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որ երեկ քննարկվում էր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում, նախատեսում է, որ այսուհետ գլխավոր դատախազի տեղակալները ընտրվելու են մրցույթի միջոցով: Մինչդեռ գործող կարգի համաձայն՝ հիմա նրանք նշանակվում են գլխավոր դատախազի առաջարկությամբ` ՀՀ նախագահի հրամանով:

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում նշեց, թե այսկերպ վարվելը ճիշտ է.

«Գլխավոր դատախազի տեղակալն այն մարդն է, ով ամեն պահի կարող է փոխարինել գլխավոր դատախազին: Այսինքն՝ ինքը եւս պետք է ունենա հանրային վստահության եւ ընկալելիության որոշակի չափանիշ, եւ, ամենակարեւորը, դա հենց գլխավոր դատախազին է անհրաժեշտ, որպեսզի իր տեղակալը լինի հանրային վստահություն վայելող անձ: Իսկ մրցութային կարգը դրա հնարավորությունը տալիս է»»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930