«2018-ին, 2118-ին, 2218-ին ոչ մի հող չի հանձնվելու». Գառնիկ Իսագուլյան
«Մի մոռացեք՝ մենք այսօր հաղթող կողմ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Դիտարկմանը, թե, այդուհանդերձ, տարածքներ հանձնելու մասին խոսակցություններ են շրջանառվում՝ Գ. Իսագուլյանն այսպես արձագանքեց. «Ո՞վ է խոսում: 2018-ին, 2118-ին, 2218-ին ոչ մի հող չի հանձնվելու: Այդ խնդիրը փակեք, հատկապես լրատվամիջոցներով այդ խնդիրը փակեք ձեզ համար: Թե բանակցությունների ժամանակ ի՞նչ կխոսեն, դրանք էլ են երկրորդական: Արցախի Հանրապետությունը դե ֆակտո կայացած պետություն է՝ իր բոլոր կառուցվածքներով, և որևէ մեկը չի պատրաստվում այդ պետության որևէ հատված որևէ մեկին տալ: Մոռացեք նաև «ազատագրված տարածքներ» հասկացությունը: Չկա տենց բան»:
Լրագրողի այն դիտարկմանն էլ, թե՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ է դրա մասին խոսել, Գ. Իսագուլյանն այսպես պատասխանեց. «Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ մենք տարածքներ ենք զիջում: Նա միշտ ասել է՝ մենք Արցախի կողքին ենք, ոչ՝ Արցախի փոխարեն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: