Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել

Ըստ որոշ տեսաբանների՝ հայ եկեղեցին պատմական քայլ է կատարել. «Արեւելքի» տեղեկություններով, Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին: Հետաքրքիր է, որ այս համարձակ քայլը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ կանանց իրավունքների հարցում խիստ սահմանափակումներ են գործում: Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:

Սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։

Թեհրանի հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031