Բաժիններ՝

ԱՄՆ-ում ալիգատորները սառցակալել են անոմալ սառնամանիքների պատճառով

Հյուսիսային Կարոլինայի (ԱՄՆ) Shallotte River Swamp Park ազգային բնայգում մի քանի ալիգատորներ սառել-մնացել են սառույցի մեջ անոմալ ցուրտ եղանակի պատճառով: Այս մասին հաղորդվում է արգելոցի Facebook-ում:

Ինչպես բնայգու գլխավոր տնօրեն Ջորջ Հովարդը պատմել է Wect հրատարակությանը, սողունները երկարատեւ քուն են մտել՝ քթները հանելով դուրս, որպեսզի հնարավոր լինի շնչել: Նրա խոսքով՝ կենդանիներն ըստ որում իջեցնում են մարմնի ջերմաստիճանը եւ դանդաղեցնում նյութափոխանակությունը:

Երբ սառույցը հալվի, հայտարարել է Հովարդը, ալիգատորները կսկսեն իրենց մարմնի ջերմակարգավորումը: «Դա պարզապես գոյատեւման ցնցող տեխնիկա է»,- ասել է նա եւ հավելել, որ նախկինում երբեք նման բան չի տեսել:

Վերջին շաբաթներին ԱՄՆ-ի արեւելյան ափին ցրտաշունչ եղանակ է հաստատվել: Մի քանի քաղաքներում օդի ջերմաստիճանն իջել է մինչեւ մինուս 30 աստնիճան, զոհվել են տասնյակ մարդիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս