Բաժիններ՝

Չինաստանը 184 ինքնաթիռ կգնի Airbus-ից

Չինաստանը Airbus-ին 184 ինքնաթիռ կպատվիրի իր 13 ավիաընկերությունների համար: Օդանավերի մատակարարումն իրականացվելու է 2019-2020 թվականներին: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Չինաստանում ավարտվող այցի վերաբերյալ Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությունը:

Գործակալության տեղեկատվությամբ, խոսքը գլխավորապես «neo» մոդելի ինքնաթիռների մասին է, որոնք իրենցից ներկայացնում են Airbus A320 ընտանիքի նեղֆյուզելյաժային մարդատար ռեակտիվ ինքնաթիռների բարելավված տարբերակների ընտանիքը: Ընդ որում պատվերի գումարը չի հրապարակվում, սակայն, AFP-ի տվյալներով, խոսքը կարող է լինել մոտավորապես 18 մլրդ դոլարի գործարքի մասին:

«Սի Ցզինպինը ինձ հավաստեց այն փաստը, որ Չինաստանը կպահպանի իր պատվերների ծավալը առաջիկա տարիներին եւ շուկայի բաժնի հավասար հարաբերակցությունը Airbus-ի եւ Boeing-ի միջեւ,-ասել է ֆրանսիացի առաջնորդը:-Դա այն գիծն է, որը հստակորեն հաստատվեց»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պետական այցով Չինաստան է ժամանել հունվարի 8-ին: Նրան ուղեկցում են շուրջ 50 ֆրանսիական ընկերությունների ղեկավարներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս