Բաժիններ՝

Սաուդացի թագաժառանգը 5 հազար մարդուց բաղկացած բանակ է ստեղծել

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն, պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանն ստեղծել է փոքր բանակ՝ աշխարհում խոշորագույն Blackwater մասնավոր զինվորական ընկերության համանմանությամբ: Այս մասին հայտնել է Sabq թերթը:

Կառույցը, որն ստացել է «Ալ Աջրաբի սուր» անվանումը, կազմավորվել է տակավին 2015 թվականին, բայց մինչ օրս այն մասին, որ Թագավորական գվարդիայի կազմում գոյություն ունի ստորաբաժանում, որը ենթարկվում է անմիջականորեն եւ միայն թագաժառանգին, հայտնի չի եղել: Խմբի կազմի մեջ են մտնում 5 հազար շարքայիններ եւ սպաներ, որոնք լուրջ զինվորական պատրաստություն են անցել: Դրանք արագ հակազդման ուժեր են, օդային դեսանտ, մարտական լողորդներ, բողոքների ճնշման, ականազերծման ջոկատներ, ինչպես նաեւ դիպուկահարներ:

Ինչպես նշել է հրատարակությունը, ընտիր բրիգադի խնդիրների թվում են թագավորի եւ գահաժառանգի, VIP-անձանց, թագավորական նստավայրերի պաշտպանությունը, ինչպես նաեւ այն բոլոր միջոցառումների անվտանգության ապահովումը, որոնք կազմակերպում են միապետը եւ նրա որդին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս