Բաժիններ՝

Ավստրալիայում տապի ալիքը հազարավոր չղջիկների է «եփել»

Տապի հզորագույն ալիքները, որոնք այս շաբաթ ճարակել են Ավստրալիան, սկսել են սպանել հարյուրավոր եւ հազարավոր չղջիկների՝ հարուցելով դրանց ուղեղի եւ կենսականորեն կարեւոր այլ օրգանների գերտաքացում: Այս մասին հայտնել է LiveScience առցանց-հրատարակությունը: «Կարելի է ասել, որ այդ պայմաններում չղջիկները «եփվում են» օդում:

Ցելսիուսի 44 աստճանի դեպքում դրանց ուղեղը բուն իմաստով եռում է. դրանք կորցնում են իրենց նկատմամբ վերահսկողությունը եւ չեն կարողանում նորմալ կողմնորոշվել տարածությունում»,- հայտարարել է բնապահպան Քեյթ Ռայանը Քեմբելթաուն քաղաքից, ում խոսքը մեջբերում է LiveSciance-ը:

Ռայանի հաշվարկներով՝ միայն Քեմբելթաունի շրջակայքում բնապահպանները եւ տեղացի բնակիչները գտել են չղջիկների հազարավոր լեշեր: Առաջիկա օրերին, ինչպես սպասվում է, տապի ալիքը կմեղմանա, սակայն մինչ այդ էլ ավելի շատ թվով չղջիկներ «կեփվեն» ողջ-ողջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031