Բաժիններ՝

Հնդկաստանում ավելի քան 40 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով

Հնդկաստանի հյուսիսի Ութար Փրադեշի նահանգում, որտեղ շուրջ 200 մլն մարդ է ապրում, անցած օրվա ընթացքում ավելի քան 40 մարդ է մահացել անոմալ ցրտերի պատճառով: Այդ մասին հայտնել է IANS գործակալությունը:

Վերջին շաբաթվա ընթացքում այս նահանգում գրանցվել են ռեկորդային ցրտեր, առանձին տարածաշրջաններում նվազագույն ջերմաստիճանները տատանվել են 2,9-7,5 աստիճանների սահմաններում: Ընդ որում՝ երկրում բացակայում է կենտրոնական ջեռուցումը: Ընդհանուր առմամբ հունվարի 5-ից այստեղ ցրտից մահացել է 143 մարդ, այդ թվում՝ երեխաներ:

Տարրական եւ միջնակարգ բոլոր դպրոցներում պարապմունքները չեղարկված են: Օդերեւութաբանները կանխատեսում են, որ ընթացիկ եղենակային պայմանները Ութար Փրադեշում կպահպանվեն եւս երկու օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Լուսանկարը` AFP

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031