Բաժիններ՝

Ադրբեջանը հայտնվել է բնակչի հաշվով առողջապահությանը հատկացվող ծախսերի ամենավատ ցուցանիշով 10 երկրների շարքում

Ադրբեջանը յուրաքանչյուր շնչի հաշվով առողջապահական նպատակներով բյուջեից առանձնացվող ծախսերի չափով հայտնվել է աշխարհում ամենավատ ցուցանիշներ ունեցող 10 երկրների շարքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:

Պետական բյուջեից առողջապահական ծախսերի համար հատկացվող գումարի չափով ամենավատ ցուցանիշը գրանցած երկրների շարքում են Էրիթրեան, Կամերունը, Մյանման, Լաոսը, Պակիստանը, Սիրիան, Լիբիան, Եմենը, Հարավային Սուդանը, Ադրբեջանը և այլն:

«Տարիներ շարունակ Ադրբեջանում իշխող ալիևյան ռեժիմը մեր ժողովրդին ստիպում է լռել, չպաշտպանել իրենց իրավունքները և արդյունքում հայտնվում ենք Սիրիայի և Լիբիայի իրավիճակում: Սակայն պարզ է, որ չնայած մեր երկրում առկա «գրավիտացիոն կայունությանը», մենք մի շարք ցուցանիշներով նույն ցուցակում ենք դասվում Սիրիայի, Լիբիայի և Յեմենի կողքին: Տեսեք, թե 24 տարի շարունակ իշխող ալիևյան ընտանեկան իշխանությունը մեր երկիրն ինչ երկրների հետ է հավասարեցրել: Հիմա ի՞նչ եք ասում, շարունակե՞նք գտնվել այս ընտանիքի իշխանության ներքո, թե՞ վերջապես հրաժարվենք այդ ընտանիքից էլ, նրա ստեղծած վատ իրավիճակից էլ»,- անդրադառնալով հարցին ասել է ընդդիմադիր առաջնորդ Ալի Քերիմլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս