Բաժիններ՝

Արքայադուստր Շառլոտան առաջին անգամ մանկապարտեզ է գնացել

Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու դուստրը՝ Շառլոտան, առաջին անգամ մանկապարտեզ է գնացել: Այնտեղ ուղեւորվելուց առաջ երկամյա դստերը Քենսինգթոնյան պալատի աստիճանների վրա լուսանկարել է նրա մայրը՝ դքսուհի Քեյթը, տեղեկացնում է BBC-ին:

Լոնդոնի Քենսինգթոնի շրջանի Ուիլքոքս մանկապարտեզը գտնվում է Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու պաշտոնական նստավայրից ոչ հեռու: Ուիլքոքսում երեխաների ուսուցման վճարը, որոնք այնտեղ են գտնվում օրվա առաջին կեսին, կիսամյակի համար կազմում է 3 հազար ֆունտ, օրվա երկրորդ կեսը ծնողների վրա նստում է 1800 ֆունտ: Շառլոտան մանկապարտեզում կմնա ամբողջ օրը:

Շառլոտայի ավագ եղբայրը՝ արքայազն Ջորջը, հաճախել է Նորֆոլքի Ուեսթաքր Մոնտեսորիի մանկապարտեզը: 2017 թվականի սեպտեմբերին չորսամյա արքայազնը գնացել է առաջին դասարան: Իրենց առաջնեկի համար Ուիլյամը եւ Քեթրինը ընտրել են Լոնդոնի հարավ-արեւմուտքում գտնվող Թոմաս Բաթերսիի հեղինակավոր մասնավոր դպրոցը, որտեղ տարրական դասարաններում ուսումնառությունն արժե տարեկան 18 հազար ֆունտ ստեռլինգ: Անցյալ տարվա սեպտեմբերին Քենգսինգթոնյան պալատում հայտարարել են, որ դքսուհին սպասում է երրորդ երեխային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս