Բաժիններ՝

Թրամփը հավաստիացրել է, որ ռազմական գործողություններ չի նախաձեռնի քանի դեռ շարունակվում է միջկորեական երկխոսությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հույս են հայտնել, որ միջկորեական երկխոսությունը կարող է հանգեցնել նաև Վաշինգտոնը և Փհենյանի միջև թերակղզու միջուկային զենքից ազատման վերաբերյալ բանակցությունների: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին երկու երկրների ղեկավարները նշել են հեռախոսազրույցի ընթացքում:

Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղարն էլ նշել է, որ հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Թրամփը նշել է, որ ԱՄՆ պատրաստ է երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ միաժամանակ հավաստիացնելով, որ քանի դեռ միջկորեական երկխոսությունը շարունակվում է, ռազմական գործողություններ չեն նախաձեռնվի: Թրամփը նաև նշել է, որ Հարավային Կորեայում կայանալիք Օլիմպիական խաղերի բացման արարողությանը ներկա է գտնվելու ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս