Իրադարձությունները չափազանց արագ են զարգանում՝ այս ենթադրությունների՝ գոնե հիմնազուրկ թվալու համար:
Իրանի իշխանությունները հայտարարել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի գործակման մասին:
Իսրայելը նախօրեին արած իր հայտարարությամբ փորձում է թուլացնել երկու երկրների դիվանագիտական լարվածությունը և բանակցել հողերի վարձակալության հավելվածը երկարաձգելու շուրջ, որը չեղարկելու մասին ավելի վաղ հայտարարել էր Հորդանանի թագավորը:
Դեռևս ամիսներ առաջ 168.am-ը գրել էր, որ ՀՀ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարեն ցանկություն էին հայտնել առաջադրել ՀՀ Պաշտպանության նախկին նախարար (1999-2000թթ.) Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի:
«ԸՕ-ն ու Սահմանադրությունն անօրինական են: Ո՞նց կարելի է անօրինականության վրա օրինականություն պահպանել, հնարավոր չէ: Դրա համար այս վիճակին ենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պապյանը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Ուգանդայում երկրի դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ կանչելու մասին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցության վերաբերյալ դեռ քննարկումներ չի անցկացրել:
«Իրան-ԱՄՆ դիմակայության նոր փուլը Թուրքիայի համար նոր իրավիճակ չէ, նախկինում էլ Թուրքիան հայտնվել է, այսպես ասած՝երկու քարի արանքում, երբ ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջում էր կրճատել Իրանից նավթի գնումը»,- այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը։
Իսպանիայում վնասազերծվել է բանկային քարտերի կեղծմամբ զբաղվող հանցավոր խմբավորումը, որը գլխավորել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների ֆինանսավորման համար նախկինում դատվածը, հայտնել է երկրի Ազգային ոստիկանությունը։
«Քաղաքացիական» պայմանագիր կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով:
«Պետք է բացառել, որ հայ-իրանական սահմանը կարող է փակվել, քանի որ Իրանը Հայաստանի շնչուղիներից մեկն է, և սահմանի փակումը կարող է մեծ հարված հասցնել Հայաստանի տնտեսությանը և ընդհանրապես հայկական պետականությանը»:
Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպել ընտրությունները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:
«Իրանի վերաբերյալ Բոլթոնի հայտարարությունը նորություն չէր»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ՄԱՀՀԻ փորձագետ, իրանագետ Արմեն Վարդանյանը՝ հիշեցնելով, թե մինչ Բոլթոնի այցն ինչպիսի հակաիրանական քայլեր ու հայտարարություններ են հնչել ԱՄՆ-ից։
Հաստատել Հայաստանում ուղիղ ժողովրդավարություն և ապահովել լիարժեք ներկայացվածություն պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններում. այսպիսի նպատակ է իր առջև դրել «Քաղաքացու որոշում» նորաստեղծ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որի հիմնադիր համագումարը կայացավ նոյեմբերի 3-ին:
Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները երկրի տնտեսությունն ավելի ինքնաբավ են դարձնում:
«Բոլթոնը բազմիցս հայտարարել է, որ Իրանի հարցը ևս պետք է լուծել ռազմական ճանապարհով, ինչը անհնարին է»,- նշեց նա։
Հայտնի բլոգեր և լուսանկարիչ Իլյա Վառլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ հայտարարելով, որ նրա ներկայությունը երկրում ցանկալի չէ
«Ես չեմ կարծում, որ Բոլթոնի այցը Հայաստան այդքան վատն էր և մտահոգությունների տեղիք է տալիս։ Եթե մենք ոչինչ չենք անում, ապա դրսում անձրև էլ գա, մեզ համար վատ է»,-այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված «Օղակնե՞ր, թե՞ փրկօղակներ Հարավային Կովկասի համար. նոր մարտահրավերներին ընդառաջ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց ՄԱՀՀԻ ասոցիացված փորձագետ, տարածաշրջանային անվտանգության փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Սիցիլիա եւ Սարդինիա կղզիներում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարվել վատ եղանակի պատճառով:
Ամերիկայի Միացյալ Նահանգները չեղյալ է համարել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլի դեմ հայտարարված ներդրումները:
«Եթե ես երբևէ ունենայի կուսակիցներ (թեև դժվար երբևէ կուսակցական լինեմ), կուզեի, որ նրանք լինեն իրենց նման»։
Նոր պաշտպանական պատվեր ռազմավարություն հանդեսի ռազմատեխնիկական համագործակցության բաժնի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցն այդքան էլ դրական չէր Հայաստանի համար։
Երեկ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, և դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային հերթական այցը ամփոփեցին հայտարարությամբ։
Թուրքիայի Քոջաելի նահանգի Իզմիթ շրջանի ոստիկանության բաժանմուքներից մեկը փակվել է վարձակալած շենքի համար վճարը չմուծելու պատճառով: Թուրքական աղբյուրը հայտնում է, ոստիկանությունը չի կարողացել վճարել բաժանմունքի տեղակայված շենքի վարձավճարը, քանի որ այն շատ բարձր է եղել։
«Այդ պատժամիջոցներն ուղղակիորեն հարվածում են Հայաստանի տնտեսությանը, չնայած՝ ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել, որ դրանք ազդեցություն չեն ունենա»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք է՞լ եք, ինչպես Վարդան Բոստանջյանը, հրաժարվելու Հայկ Կոնջորյանի քավորությունից․ մեր լրագրողը հարցրել է Էդմոն Մարուքյանին, որը Կոնջորյանի հարսանիքի քավորն է։
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության: