Թուրքիայի ոստիկանության բաժանմունքը փակվել է շենքի վարձավճարը չմուծելու պատճառով

Թուրքիայի Քոջաելի նահանգի Իզմիթ  շրջանի ոստիկանության բաժանմուքներից մեկը փակվել է վարձակալած շենքի համար վճարը չմուծելու պատճառով: Թուրքական աղբյուրը հայտնում է, ոստիկանությունը չի կարողացել վճարել բաժանմունքի տեղակայված շենքի վարձավճարը, քանի որ այն շատ բարձր է եղել։

Նշվում է, որ այդ շենքի առաջին հարկը դեռևս 20 տարի առաջ էր վարձակալության տրվել ոստիկանությանը։

Այս պահին վերոնշյալ բաժանմունքի  աշխատակիցները տեղափոխվել են մոտակայքում գտնվող ոստիկանական բաժանմունք, որպեսզի շարունակեն իրենց աշխատանքները։

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930