«Նրանք ծաղկից ծաղիկ չթռան, իրավիճակից ելնելով ռևերսներ չարեցին». Երվանդ Վարոսյանը՝ Շարմազանովի, Աշոտյանի և Հովհաննիսյանի մասին

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շարմազանովի, Աշոտյանի կամ Արփինե Հովհաննիսյանի գաղափարների, ավելի հաճախ` արտահայտած կարծիքի, անգամ խոսքի հետ կարելի է չհամաձայնվել (դե հաճախ հենց այդպես է լինում), կարելի է հակադարձել, կարելի է նրանց քննադատել (իհարկե, դա ավելի լավ էր նայվում, երբ նրանք իշխանություն էին), բայց անհնար է չարձանագրել մի հանգամանք` ի տարբերություն նրանց իսկ իշխանության ձևավորած երամակի շատ անդամների, նրանք ծաղկից ծաղիկ չթռան, իրավիճակից ելնելով ռևերսներ չարեցին, ինչն առնվազն այդքանով հարգանքի արժանի է։

Եթե ես երբևէ ունենայի կուսակիցներ (թեև դժվար երբևէ կուսակցական լինեմ), կուզեի, որ նրանք լինեն իրենց նման»։

https://www.facebook.com/yervand.varosyan.5/posts/2063937383664493

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930