«Այդ հայտարարությունը հերյուրանք է». Քոչարյանը պատրաստվում է դատի տալ Սիլվա Համբարձումյանին

Երեկ գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կաշառք է տվել, և դա եղել է Քոչարյանի նախագահության տարիներին:

Գործարար կնոջ հայտարարությանն ի պատասխան՝ SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը ասաց, որ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունները հերյուրանք են: «Դրանք իրականության հետ որևէ կապ չունեն: Ես դրանք կեղտոտ սուտ եմ որակում և այն, բնականաբար, ինչ նա պատմում է, չի կարող ճշմարտություն լինել: Ես առիթ ունեցել եմ ասելու, որ Ռոբերտ Քոչարյանն այդ տարիներին անգամ չի էլ իմացել, որ ՀՀ-ում նման անուն-ազգանունով գործարար կա: Մենք դատական կարգով պահանջելու ենք, որ այս հերյուրանքը հերքվի, որպեսզի նա ներողություն խնդրի իր ասածների համար»,- ասել է Սողոմոնյանը:

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը SHANTNEWS.am-ին տեղեկացրեց նաև, որ փաստաբաններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս