Բաժիններ՝

Սիցիլիայում և Սարդինիայում վտանգի բարձրագույն մակարդակ է հայտարարվել վատ եղանակի պատճառով

Սիցիլիա եւ Սարդինիա կղզիներում վտանգի ամենաբարձր՝ կարմիր, մակարդակ է հայտարարվել վատ եղանակի պատճառով: Ինչպես հաղորդել է Rai News 24 նորությունների ալիքը, Սարդինիայում մեկ օր առաջ կայծակի հարվածից մի գերմանացի կին զբոսաշրջիկ է մահացել։

Տրենտոյում տարերքի մոլեգնումից տուժած եւս մեկ երիտասարդ մահացել է հիվանդանոցում: Այսպիսով, ամբողջ Իտալիայում վատ եղանակի զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 20-ի: Իտալիայի տարածաշրջաններում աշխատում են տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղման, ինչպես նաեւ ճանապարհների ողողահարման, սողանքների եւ ծառերի տապալման հետեւանքների վերացման համար:

Իտալիայի հյուսիսում եւ Լիգուրիական ափին մի շարք ոչ մեծ բնակավայրեր մնում են աշխարհից կտրված: Հաղորդվում է որոշ տարածաշրջանային ճյուղերով երկաթուղային հաղորդակցության ընդհատումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս