«Լուսավոր Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունի
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չունի:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը: «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշում չունենք, երբ ունենանք, մոտ օրերս կհրապարակենք»,- ասաց Խաժակյանը:
Նա նաև նշեց, որ իրենք մասնակցելու են առաջիկա արտահերթ ընտրություններին:
Լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը որոշել է առանձին մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ առանց «Լույս» դաշինքի: