«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին «Կոմերսանտը» լուր տարածեց, որ Յուրի Խաչատուրովի փոխարեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվելու Բելառուսի ԱԱԽ քարտուղար Զասը։
Ազգային մշակման եւ կառուցման «Արիհանթ» առաջին հնդկական ատոմային սուզանավը, որը զինված է միջուկային բալիստիկ հրթիռներով, հաջողությամբ ավարտել է առաջին պարեկային նավարկությունը:
«Աստանայում նոյեմբերի 8-ին, ամենայն հավանականությամբ, ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կրկին չի ստանձնի, քանի որ Խաչատուրովի հետ տեղի ունեցածը լուրջ հարված էր կազմակերպության հեղինակությանը»:
Երգչուհի Ջանեթ Ջեքսոնը MTV Europe Music Awards մրցանակի պարգեւատրման արարողությանը, որը կայացել է Բիլբաոյում (Իսպանիա), հանդես է եկել կանանց իրավունքների պաշտպանությամբ։
Թուրքիայում հետզհետե մեծանում է օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը, որոնցում գերակշռում է արաբական և Ծոցի երկրների մասնաբաժինը:
«Փաստացի եղել է պաշտոնական դիրքի չարաշահում, ոնց ուզում են՝ մեկնաբանեն դա։ Ավինյանն այդ ընկերության բաժնետիրությունից դուրս է եկել հունիսին, իսկ գրանտը ստացել է, երբ արդեն փոխվարչապետ էր։ Իսկ փաստաթղթերը ԾԻԳ-երում հնարավոր է հնացնել կամ թարմացնել»։
«Շատ վտանգավոր եմ համարում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը՝ հայ-իրանական սահմանի դե ֆակտո հնարավոր փակման մասին։ Այս կապակցությամբ Հայաստանն արդեն Իրանից ստացել է մեկ պատասխան, երբ վերջերս հանդիպում տեղի ունեցավ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, որտեղ Իրանի արտգործնախարարը համաձայնեց այն հայտարարության տեքստի հետ, որը միանշանակ պրո-ադրբեջանական էր՝ կապված Արցախի հիմնահարցի հետ»
Ту-154М ինքնաթիռը, որով նախկինում երթևեկում էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, կհանվի վաճառքի:
Գլոբալացումը եւ փոխգործակցությունը չորրորդ ինդուստրիալ հեղափոխության ժամանակաշրջանում կդառնա Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) հիմնական թեման, որը 2019 թվականի հունվարի 22-ից մնչեւ 25-ը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոս քաղաքում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը, ով նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան է, պատրաստ է համագործակցելու նոր իշխանությունների հետ, սակայն չի առաջադրվի «Իմ քայլը» դաշինքի ցուցակով որպես պատգամավոր:
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե հայ-իրանական սահմանը դե ֆակտո կարող է ամեն պահի փակվել, նկատեց, որ դա իրատեսական է:
Վաշինգտոնի իշխանությունները կքննարկեն դաշնային եւ տեղական ընտրություններում ընտրական տարիքը մինչեւ 16 նվազեցնելու հնարավորությունը:
«Դե յուրե հայ-իրանական սահմանը երբևէ չի փակվելու, Հայաստանը նման քայլի չի գնալու, բայց, եթե սանկցիաների դաշտն այնպես լինի, որ որևէ առևտուր տեղի չի ունենալու, ապա մենք խնդիր ենք ունենալու»:
«Հանրային» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանն առաջիկայում հնարավոր է «Կենտրոն« հեռուստաընկերությունից տեղափոխվի «Հանրային» հեռուստաընկերություն:
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Ֆաթիհ շրջանում գտնվող պատմական հայկական Խորենյան տարրական դպրոցի շենքը կարող է վերանորոգվել։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Մեդվեդևը պարգևատրել է Պատվո շքանշանով:
Թուրքիայի ԱԳՆ-ն Ուգանդայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սեդեֆ Յավուզալփին հետ է կանչել:
«Ընտրովի արդարադատություն իրականացնելու տպավորություն մի ձևավորեք». իրավապահ համակարգին է կոչով դիմել ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը՝ խոսելով գործարար, «Հ2» հեռուստաալիքի ղեկավար Սամվել Մայրապետյանի կալանավորման փաստի մասին:
ՀՀ Վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ-ում Դանիայի դեսպան Ռուբեն Մեդսենին (նստավայրը՝ Կիև), Շվեդիայի դեսպան Ուլրիկ Տիդեստրոմին (նստավայրը՝ Թբիլիսի) և Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Արյա Մակոնենին (նստավայրը՝ Հելսինկի)։
Իրանի վրա ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Թեհրանի դեմ հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է, եւ այն անօգուտ է:
Շվեյցարիան հանդես էգալիս իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի պահպանման օգտին. Իրանի դեմ պատժամիջոցները միայն բարդացնում են իրադրությունը:
Նոյեմբերի 5-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանին:
Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ (եթե չհաշվենք 1991թ. նախագահական ընտրությունները) համապետական ընտրությունները պետք է անցկացվեն հասարակության մի մասի մոտ առկա էյֆորիկ տրամադրությունների ֆոնի վրա և հասկանալի է, թե ո՞ւմ են ընտրելու նրանք:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է նոր անդամների ընդունումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:
Նոյեմբերի 5-ին նշվում է հետախույզի օրը: Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ հետախուզությունն ինֆորմացիա է, իսկ այս դարում այն շատ կարևոր ու թանկ է:
«Այն, ինչ ցանկանում են լուծել այսօրվա իշխանությունները՝ դա իրենց համար նախատեսված նեղ դաշտն է, այսինքն՝ նրանք այժմ լուծում են սեփական խնդիրները, սա վստահաբար եմ ասում։ Նրանք չցանկացան Վենետիկի հանձնաժողովի հետ խնդիր ունենալ, քանի որ հանձնաժողովն արդեն հայտարարել էր, որ ընտրություններից մեկ ամիս առաջ չի կարելի օրենսգիրք փոխել»։
«Մարդիկ իրենց համար հողմաղացներ են հնարում, պայքարում այդ հողմաղացների դեմ, բայց այդ հողմաղացներն իրականում չկան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, որ ՀՀԿ-ի խաժամուժը մտնում է ՔՊ-ի ցուցակ:
Չինաստանի տնտեսական փոխակերպումը փոխել է ոչ միայն երկրի ներքին կյանքը, այլեւ ամբողջ համաշխարային տնտեսությունը:
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով Ադրբեջանը 2018թ. հոկտեմբերից դադարեցրել է նավթի առքը Իրանից։ Այդ մասին հայտնել է «Turan» լրատվական գործակալությունը` նշելով, որ այդ պատժամիջոցների պատճառով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) կորցնելու է իր կողմից ներկրվող գազի ուղիղ կեսը։
«Հին Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) սպանեց պառլամենտարիզմը։ Երբ այն ընդունվեց՝ իմ ելույթում նշեցի՝ հողը թեթև լինի ձեր ԸՕ-ի վրա։ Հիմա մնացել է նույնը։ Իսկ նոր նախագծում կային շատ լավ դրույթներ, օրինակ՝ դեբատների մշակույթը»։