Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, սակայն այդ քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով:
Նոյեմբերի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
«Հայաստանի հարցում Թուրքիայի դիրքորոշումը պարզ է և հստակ է: Հարաբերությունների կարգավորման մասին խոսք գնալ չի կարող, մինչև ադրբեջանական օկուպացված տարածքները չազատվեն»,- գրում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահականից՝ ի պատասխան իրենց հարցմանը:
Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի՝ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող մինսկյան քննարկումների ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է ղարաբաղյան համարտության կարգավորման վերաբերյալ Ադրբեջանի պատվիրակի մեկնաբանություններին, ինչպես նաեւ նրա այն դիտարկմանը, «թե Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներն իրավունք չունեին զբաղեցնել այդ պաշտոնը, քանի որ ծագումով Հայաստանից չէին»:
Վրաստանում մարիխուանայի բուծման մասին օրինագիծը հետ կկանչվի:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին, Աստանայում:
ԱԳՆ-ին 2019թ.-ի համար անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեն 2018 ընթացքում:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում կլինեն մարդիկ, ովքեր կարող են քաղաքական միտք գեներացնել և քաղաքական խոսք ասել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանին հետաքրքրում է, թե իրականում ո՞վ է ֆինանսավորում «Քաղաքացիական պայմանագրին»:
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն Աստանայում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի վարչապետ Բակիտժան Սագինտայեվի հետ:
«Լավ է, որ ԱԺ-ն լուծարվեց, դա վաղուց պետք է արվեր, սակայն վատն այն է, որ Կառավարությունը, չնայած իր տված խոստմանը, որն է՝ առաջիկա ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա, չիրականացավ, և մենք ընտրության ենք գնում հին օրենսգրքով, ինչը նշանակում է, որ վարկանիշային ընտրակարգը հնարավորություն է տալու 40-ից ավելի անձանց մուտքը խորհրդարան»:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
Յուրի Խաչատուրովն ազատվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից:
Իսպանիայի դատախազությունը Կատալոնիայի ժեներալիտետի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասի համար 25 տարվա բանտարկություն է պահանջում խռովության եւ պետական միջոցները վատնելու մեղադրանքով:
«Լինելու է հայկական ավանդական խորհրդարանը. մեկ ուժ որոշում է ընդունում, մյուսներն էլ խոսելու, հայտարարություն անելու հնարավորություն են ստանում: Նույնիսկ կարող են հիստերիկ ելույթներ ունենալ, հիշե՛նք նախկին ԱԺ-ն»:
Երևանն ու Բաքուն ցանկություն ունեն շարունակել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակով երկխոսությունը:
Պակիստանի իշխանությունները հետաձգել են քրիստոնյա Ասիա Բիբիի ազատումը, որի նկատմամբ աստվածանարգության գործով մահվան դատավճիռն ավելի վաղ բեկանել է Գերագույն դատարանը:
ԱԺ-ում 2019 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը հայտարարեց՝ պետք է այնպես անել, որ հարկ վճարելը ոչ թե հայրենասիրական ակտ ընկալվի, այլ՝ նորմալ երևույթ, որը մեր առօրյա պարտավորություններից մեկն է։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ որպես բանակցող կողմ ներգրավելու հարցը պետք է որոշեն հակամարտող երկրները:
Վրաստանի տարածքային ջրեր է մտել ՆԱՏՕ-ի հակաականային նավերի երկրորդ մշտական միավորումը (SNMCMG2), որի մեջ մտնում են ,FGS Rheinե ֆլագմանական նավը (Գերմանիա), ,TCG Erdemliե (Թուրքիա), ,BRG STIBARե (Բուլղարիա), ,ROS DIMITRIE NICOLESCUE» (Ռումինիա) եւ «SPS TURIA» (Իսպանիա) նավերը։
ԵԱՀԿ-ի բարենորոգումը վաղուց է հասունացել, այդ թվում՝ կազմակերպության ավելի շատ անաչառության ապահովման համար:
Փրկարարները հայտնաբերել են Lion Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը, որն աղետի է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում:
ԱՊՀ-ի երկրների վարչապետները Համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ նոյեմբերի 2-ին Աստանայում կայացած նիստի շրջանակներում 18 փաստաթուղթ են ստորագրել տարբեր ոլորտներում համագործակցության մասին:
Դատարանը որոշեց բավարարել Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և երկու ամսով կալանավորել 2008-ի «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին։
Նոյեմբերի 1 ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն։
Ընտրություններից հետո հեղափոխությունը դառնալու է խմբակցություն՝ իշխող ուժի խմբակցություն։ Սա իրականության ամենանշանակալից փոփոխությունն է լինելու։
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ վարչապետի բոլոր այցերի մասին տեղեկատվությունը տրամադրում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը, իսկ լրատվականը նման տեղեկատվություն երբեք չի հաղորդել:
ԱՄՆ-ը համաձայնել է թույլ տալ ութ երկրների, ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, շարունակել իրանական նավթի գնումները նոյեմբերի 5-ին Իրանի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո:
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը սույն թվականի նոյեմբերի 2-4-ը ներառյալ գտնվելու է չվճարվող արձակուրդում:
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2010 – 2016) Դեւիդ Քեմերոնը հույս ունի վերադառնալ մեծ քաղաքականություն եւ գլխավորել երկրի արտաքին գործերի նախարարությունը: