Նոյեմբերի 23-ին «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի շրջանավարտների հրավերով տեղի է ունեցել Արիզոնայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Քյուսիկի դասախոսությունը «Ներքաղաքական անհանգստության գինը» թեմայով։
Ֆրանսիայի Սենատի բարձրաստիճան պաշտոնյան Ֆրանսիայի Ներքին անվտանգության գլխավոր վարչության (DGSI) կողմից ձերբակալվել է ԿԺԴՀ-ի օգտին լրտեսության կասկածանքով:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կերչի նեղուցում ռուս-ուկրաինական լարվածության մասին, որի հետևանքով Ուկրաինայում արտակարգ դրություն է հայտարարվել։
Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի պայմանները շահավետ են Եվրամիության, այլ ոչ թե Լոնդոնի համար:
Իրանի արեւմուտքի Քերմանշահի նահանգում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 780-ի:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, նա այդ հարցի շուրջ աշխատում է Եվրոպայի երկրների ղեկավարների հետ:
Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը:
Վլադիմիր Պուտինը գերմանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելով Սեւ ծովում տեղի ունեցած միջադեպը:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուները համարելով, որ կողքից որևէ մրցակից չունեն, և իրենց իրական հակառակորդները հենց դաշինքի կողմից առաջադրված թեկնածուներն են, ամեն ինչ անում են իրար վարկաբեկելու համար:
«Իրատես» թերթը գրում է. «Գեղարքունիքի մարզի նորապսակները հարսանեկան նվեր են ստանում նաեւ Գագիկ Ծառուկյանից: Վերջինս ամուսնական զույգերին ծաղկաձորյան իր հյուրանոցում հանգստանալու անվճար ուղեգիր է տալիս:
Թուրքական մամուլում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ներդրող բիզնես-մագնատ Ջորջ Սորոսի լուսանկարը։
«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում, որ ԲՀԿ նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը մտադիր է իրենց քաղաքական ուժի անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում մանդատը վայր դնել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի և Հայաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագրի հնարավոր կնքումը կարևորվել է թե՛ փորձագիտական շրջանակների, թե՛ նաև պաշտոնյաների մակարդակով: Մասնավորապես՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը խիստ հրատապ էր համարել պայմանագրի կնքումը ու հույս հայտնել, որ Հայաստանի ԱԺ ընտրություններից կարճ ժամանակ անց այդ փաստաթուղթը պատրաստ կլինի:
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարել է Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարությանը, թե տեղի ունեցած հեղափոխությունն առավել կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, շաբաթ օրվա երթի մասնակցության ցուցանիշները դարձել են լուրջ քննարկման առարկա իշխանության միջանցքներում ու ՔՊ-ի կուլիսներում: Նիկոլ Փաշինյանը չի բավարարվել միայն երթը հեգնողներին ֆեյսբուքում տված կոշտ պատասխանով:
Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ շատերդ հասցրել եք վրդովվել Սասուն Միքաելյանի ցնցող բացահայտմամբ։ Բայց Սասունը ընդամենը պարզ հայ մարդ է, որը իր շիտակ խոսքով բացահայտում է այն, ինչի մասին լռում է ՔՊ վերնախավը, և կամ փորձում խուսանավել՝ որ իրենց համար իշխանության գալը ավելի կարևոր է, քան արցախյան պատերազմում հաղթանակը և նրա վերջնական ամրագրումը, և դա խորը նստած գիտակցություն է։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Շիրակում լուրջ «ասող» է դարձել ԱԻՆ նախարար, արդեն «Իմ քայլի» կողմից «քայլող», Սերժ Սարգսյանից «առնետ» անվանված Ֆելիքս Ցոլակյանը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերի լիդերների հեռուստատեսային դեբատը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ երեկոյան ժամը 9-ին, կտեւի մոտ 3 ժամ։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ սպասվում է ապագաղափարական պայքար, որի ընթացքում նույնիսկ էական էլ չէ, թե որ ուժն ինչպիսի ներքին և արտաքին քաղաքական տեսլական է առաջ քաշում, քանի որ դրանք կարևոր չեն հասարակության համար:
Թուրքիայում Աթաթուրքի և քեմալականների վերաբերյալ սկանդալային հայտարարություններով հայտնի պատմաբան Քադիր Մըսըրօղլուն դարձյալ հայտնվել է քեմալականների քննադատության թիրախում։
«Միայն մեկ բան կասեմ, որ Արցախյան պատերազմը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակներից մեկն է։ Այդ հաղթանակը թերագնահատել և համեմատել որևէ այլ խնդրի հետ՝ ճիշտ չէ»։
«Նախորդ իմ ասուլիսին ասել էի, որ երբևիցէ չեմ օգտագործի ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը՝ նախընտրական քարոզարշավում դիվիդենտ շահելու համար, քանի որ մեր նախընտրական ծրագրում գրված է, որ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը կտրուկ իջեցնել։ Այո, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3,-3,5 դրամ իջեցնելու կտրուկ ռեզերվներ կան»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ նախընտրական ծրագրին՝ նշեց
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արգելափակել է Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի ներկայացրած հարցի քննարկումը:
«Եթե Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ անձամբ է օլիմպիական գորգ նվիրելու պեմզաշենցի բնակչին, ապա դա քրեական հանցագործություն է»:
Ինքնաթիռի կործանման հետևանքով մահացել է չորս մարդ՝ երկու օդաչուները, ինքնաթիռի սեփականատերն ու նրա կինը:
«Այսօր մեր հիմնական նպատակը, որ դրել ենք և որ արդիական է, ապահովել, որ երկիրն այս անցումային փուլում իսկապես նպատակային և ճիշտ քայլեր կատարելով՝ բերի արդար Հայաստանի»,- այսօր Երևանում Արամ Մանուկյանի արձանի մոտ նախընտրական քարոզարշավի մեկնարկի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
«Մեկ բան ճշմարիտ է, որ մարդկության պատմության գոյության ընթացքում քանիցս եղել են ընտրություններ, և միշտ էլ կառավարող քաղաքական ուժն օգտագործել է իր գերակա դիրքը, սա երևույթ է, որը չի կարելի համարել օրենքի խախտում կամ հակաժողովրդական»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է արտերկրում կազմակերպել աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ստեղծագործությունների ցուցադրություններ:
Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին։ Նշենք, որ ի սկզբանե որպես ընտրությունների անցկացման հնարավոր ամսաթիվ շրջանառվում էր դեկտեմբերի 2-ը, սակայն ԿԸՀ-ն ընտրությունները նշանակել է նոյեմբերի 28-ին, որն աշխատանքային օր է։