Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Կերչի նեղուցի շրջանում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բողոքի նոտա է հայտնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռուսլան Նիմչինսկիին:
Երևանի մամուլի ակումբն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ 6 համապետական հեռուստաընկերության և 2 բարձր վարկանիշ ունեցող օնլայն ԶԼՄ-ների շրջանակում իրականացրել է հերթական մոնիտորինգը՝ դիտարկման համար ընտրելով նոյեմբերի 9-ից մինչ 18-ն ընկած ժամանակահատվածը։
Արցախի Պաշտպանության նախարարի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու թիմը քարոզարշավը սկսեցին Էջմիածնից:
Ընտրությունների պաշտոնական, անվանական իմաստը, ըստ այդմ, մի քիչ հետին պլան է մղվում, քանի օր օբյեկտիվորեն այդպես է թելադրում քաղաքական իրավիճակի առանձնահատկությունը:
«Եկեք ժամանակից շուտ քաղաքական դիակներ մի փնտրեք ու հիշեք, որ քաղաքական դիակներով շրջապատված չլինեիք, հիմա Ձեր հետ բեմում կանգնած չէր լինի միայն պարոն Պապիկյանը, ավելի լավ է 11 տարի հետո ինչ ինչ հանգամանքներում «քաղաքական դիակ դառնալ» քան 8 ամսում հասկանալ, որ քաղաքական դիակներով ես շրջապատված»։
Դեկտեմբերի 10-12-ին Թբիլիսիում կազմակերպվող ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի քաղաքացիական պլատֆորմի հավաքի կապակցությամբ կարեւոր նախանշաններ են փոխանցվում։ Հայտնապես այդ հավաքին չեն հրավիրելԱդրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին։
Գյումրիում այսօր «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին աղուհացով, իսկ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, ծաղկեփնջով։ Նախընտրական հանրահավաքի ժամանակ Փաշինյանի ելույթի սկզբում քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց՝ ո՞ւր է Չալոն։
Ըստ նրա՝ Փաշինյանի կառավարման 6 ամիսներին իրենք տեսել են անգործություն, արդյունք չկա, գործընկերներն անտեսվել են։ Հ.Մարգարյանը հիշեցրեց ՀՅԴ-ի 7 կետերը և նշեց, որ այժմ հարցն ավելի շատ դրված է սոցիալական քաղաքականության ու ազգային ուղղության առումով.
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Արթիկում նախընտրական հանրահավաքի ժամանակ բացահայտեց իր քաղաքական գործունեության թիրախը՝ ասելով, որ յուրաքանչյուրն ամեն ինչ որոշում է իր մի ձայնով։
Սմոլենսկյան հրապարակում նաեւ ընդգծել են, որ Մոսկվայում վրդովված են ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ուկրաինացի արմատականների հերթական հարձակումներից ու դրանց պատճառված վնասից:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նոյեմբերի 26-ին վերադասավարումներ է կատարել նախարարների կաբինետում՝ փոխելով ինը նախարարությունների ղեկավարների, այդ թվում՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ՝ ներքին գործերի նախարարին:
Այսօր Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ՄԵՆՔ դաշինքի առաջնորդներից Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկում և ինչ է անելու ՄԵՆՔ-ը։ Ըստ նրա՝ ի պատիվ Նիկոլ Փաշինյանի, վերջապես տեղի ունեցավ բեկումնային պրոցես, որի ընթացքում ժողովրդին հաջողվեց իշխանության ղեկից հեռացնել հանցավոր մի խմբավորում։
Այսօր՝ ԱԺ արտահերթ ընտրությունների առաջին օրը, Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչների հետ: Այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում:
Այսօր Արագածոտնի և Շիրակի մարզերում «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի իրականացրած քարոզարշավի ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ Փաշինյանին նամակներ էին փոխանցում ու աջակցություն խնդրում։ Այդ խնդիրները վերաբերում էին տարբեր ոլորտների՝ առողջապահական, կրթական, նպաստներ և այլն։
«Մեր սիրելի վարչապետն ասում է՝ ստվերային այգիներ ունենք։ Այսինքն՝ էդ ստվերային այգիները ջրվում են, չէ՞, ստվերային պտուղ են տալիս, մեր ստվերային երեխեքն էլ ուտում են»,- այսօր Տավուշի Աչաջուր համայնքում հայտարարեց ՄԵՆՔ դաշինքի առաջին համար Արամ Սարգսյանը՝ խոսելով Հայաստանի ջրային պաշարների մասին։
Ստամբուլի Սանջակթեփե շրջանում նոյեմբերի 26-ին ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհեր են գրանցվել:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ հեղափոխությունը միայն մեկ՝ քաղաքական տարր չի պարունակում։
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գործողության մեջ դրեց մինչեւ 2019 թվականի հունվարի 25-ը Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու վերաբերյալ հանրապետության Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը:
Ուկրաինան Ազովի շուրջ վեճի խաղաղ լուծման հնարավորություններ կփնտրի՝ իրեն ինքնապաշտպանության իրավունք վերապահելով:
Կերչի նեղուցում ստեղծված իրադրությունը չի ազդում G20-ի՝ Բուենոս-Այրեսում կայանալիք գագաթնաժողովում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման վրա:
«Նրանք անընդհատ մեզ սադրանքի էին ենթարկում, որ մենք գնանք, իրենց ստիպենք, որ իրենք ստիպելով քվեարկեն, որպեսզի ԸՕ-ն և ընտրական ողջ պրոցեսը լինի լեգիտիմությունից դուրս»։
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը նոյեմբերի 26-ին հանդես է եկել Կերչի նեղուցի շրջանում Ռուսաստանի գործողությունների դատապարտմամբ։
ՀՀԿ ցուցակի երկրորդ համար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե մտահոգ են, թող սառը ցնցուղ ընդունեն:
Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե «այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը», գրում է.
Լիբիայի առափնյա պահպանության ծառայությունը փրկել է 113 միգրանտների, որոնք ուղեւորվում էին Եվրոպա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմն անհրաժեշտության դեպքում անժամկետ կփակի Մեքսիկայի հետ սահմանը։
«Օրինաց երկիր» կուսակցության քարոզարշավը մեկնարկեց երթով՝ ՕԵԿ կենտրոնական գրասենյակից՝ դեպի Սուրբ Աննա եկեղեցի:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել Կերչի միջադեպի պատճառով։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե այն իրականացվի ներկայիս համաձայնությամբ, մինչեւ 2030 թվականը կհանգեցնի 4 տոկոսով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման, ինչը համաչափ է երկրի տնտեսության՝ տարեկան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի կորուստներին: