Թուրքիայում ընդհանուր մահացությունների թվի 20 տոկոսի պատճառը քաղցկեղն է
2015թ․ Եվրամիության անդամ երկրներում և մյուս եվրոպական երկրներում քաղցկեղի պատճառով 1․3 մլն մարդ է մահացել։ Այլ կերպ ասած՝ ԵՄ երկրներում գրանցված յուրաքանչյուր 4 մահվան դեպքից մեկի կամ ընդհանուր մահացությունների թվի 25․4 տոկոսի պատճառը քաղցկեղն է։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Իսկ Թուրքիայում քաղցկեղը հանդիսանում է գրանցվող մահվան դեպքերի 19․7 տոկոսի կամ յուրաքանչյուր 5 դեպքից մեկի պատճառը։
Քաղցկեղի պատճառով ամենաշատ մահացությունները գրանցվել են Սլովենիայում (31․3 տոկոս) և Նիդերլանդներում (30․3 տոկոս)։ Իսկ այս հիվանդությունից ամենաքիչ մահվան դեպքերը արձանագրվել են Ռումինիայում և Բուլղարիայում։
Հայտնի է, որ տղամարդկանց մոտ հայտնաբերվող քաղցկեղի 28․7 տոկոսը, իսկ կանանց մոտ՝ 22․1 տոկոսը հանգեցնում է մահվան։ Ընդ որում՝ ԵՄ անդամ երկրներում քաղցկեղի հետևանքով մահացող տղամարդկանց թիվն ավելի մեծ է, քան կանանց։