Բաժիններ՝

Թուրքիայում մարդկանց վարձատրում են «ստրուկի աշխատավարձով». Sözcü

Թուրքիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված մի զեկույցում ուշագրավ տվյալներ են ներկայացվում երկրում աշխատավարձերի մակարդակի և  դրանց բաշխման դինամիկայի մասին։

Զեկույցում արձանագրվել է, որ 2017թ․ դրությամբ աշխատանք ունեցողների շուրջ 67․3 տոկոսը կամ 18․9 մլն մարդ հանդիսանում է գրանցված աշխատող։ Ընդ որում՝ նրանցից միայն 6 մլն 700․000-ն է ստանում նվազագույն աշխատավարձ համարվող 1․404 լիրա (շուրջ 255 ԱՄՆ դոլար) ամսական աշխատավարձ։ Իսկ 1 մլն 800 մարդ ստանում է սահմանված նվազագույն աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ։

Այլ կերպ ասած՝ շուրջ 8․5 մլն մարդ կամ գրանցված աշխատողների 42․8 տոկոսը ստանում է նվազագույն կամ նվազագույնից ցածր ամսական աշխատավարձ։

Թեմային անդրադարձած ընդդիմադիր «Sözcü» թերթը Թուրքիայում մարդկանց աշխատանքի դիմաց վճարվող այդ գումարը բնութագրել է որպես «ստրուկի աշխատավարձ»։

ermenihaber.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս