
Սիրիայի նախագահն ինը նախարարների է փոխել կառավարության կազմում

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը նոյեմբերի 26-ին վերադասավարումներ է կատարել նախարարների կաբինետում՝ փոխելով ինը նախարարությունների ղեկավարների, այդ թվում՝ 2011 թվականից ի վեր առաջին անգամ՝ ներքին գործերի նախարարին: Այդ մասին հայտնել է Ասադի մամուլի ծառայությունը:
Ծառայության հրապարակած ցուցակի համաձայն, ներքին գործերի նախարարության նոր ղեկավար է նշանակվել Մուհամադ Հալիդ ար Ռահմոնը, որն այդ պաշտոնում փոխարինել է Մուհամադ աշ Շաարին: Աշ Շաարը ՆԳՆ-ն գլխավորում էր 2011 թվականից:
Նաեւ նշանակվել են զբոսաշրջության, կրթության, ջրային ռեսուրսների, ներքին առեւտրի եւ սպառողների պաշտպանության, բարձրագույն կրթության, բնակարանային շինարարության, արդյունաբերության եւ կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունների նոր ղեկավարներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: