Սիրիայի կառավարամետ կազմավորումների շուրջ հարյուր մարտիկ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից:
«Առնվազն Ադրբեջանի 2 հարևան պետության կողմից շահագրգռվածություն չկա այդ երկիրը մասնատելու։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանին և Իրանին․ երկու կողմերն էլ ծրագրում են ամբողջությամբ կլանել Ադրբեջանը»:
Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը չափազանց ուրախ է Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հիանալի հեռանկարով:
«Ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք դուք փորձում այս օրենքը ներկայացնել՝ որպես իրավական համակարգի ռեֆորմ, երբ ակնհայտորեն սա քաղաքական համակարգաստեղծ այն օրենքներից է, որով Հայաստանը դուք տանում եք սուպերվարչապետական, փակ մի համակարգի, որտեղ վարչապետն ունենալու է շատ ավելի լայն լիազորություններ, քան՝ նախորդ Սահմանադրությամբ ուներ նույնիսկ նախագահը»,- այսօր Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Լույս փետրվարի 8-ի գիշերը մարդատար ավտոբուս է այրվել Վրաստանի արեւմտյան ու արեւելյան մասերը միացնող Ռիկոտի լեռնանցքում, բոլոր ուղեւորները փրկվել են:
«Ներման իրավունքը նախագահից վերցվում և տրվում է վարչապետին»,- այսօր Ազգային ժողովում «Ներման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Փհենյանի Կիմ Իր Սենի անվան հրապարակում փետրվարի 8-ին զորահանդես է անցկացվել ի պատիվ Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 70-ամյակի:
ԱՄՆ-ը միջուկային ներուժի արդիականացման ընթացքում իր տրամադրության տակ կստանա այնպիսի զորություն, որն ընդունակ կլինի զսպել ցանկացած գրոհ իր ու իր դաշնակիցների վրա:
Մոսկվայում ձերբակալվել է հայկական ծագմամբ գործարար Օլեգ Մկրտչյանը: Այս մասին հայտնում է Մոսկովսկի կոմսոմոլեցը: Այս մասին հայտնում է obozrevatel.com-ը:
Փետրվարի 7-ին կյանքի 71-րդ տարում վախճանվել է Համացանցի հիմնադիրներից մեկը եւ ոչ առեւտրային էլեկտրոնային սահմանագծերի հիմնադրամի (EFF, Electronic Frontier Foundation) հիմնադիր Ջոն Փերի Բառլոուն:
ԱՄՆ-ի Սենատում հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ Մաքքոնելը եւ դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը փետրվարի 7-ին հայտարարել են բյուջեի շուրջ պայմանավորվածության հասնելու մասին, որը նախատեսում է առաջիկա երկու տարում ավելացնել պաշտպանության բնագավառի եւ մի շարք սոցիալական ծրագրերի վրա կատարվող ծախսերը։
Վենեսուելայի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա ապրիլի 22-ին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հարված է հասցել Սիրիայի կառավարական զորքերին:
Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցում 2014 և 2016 թվականներին արված գրառումներում վիրավորվելու հիմնավորմամբ ուսանող է կալանավորվել:
Այսօր Ազգային ժողովը 61 կողմ, 38 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքի նախագիծը: Ընդդիմադիր խմբակցությունները դեմ արտահայտվեցին օրենքի նախագծի վերաբերյալ:
Թայվանի արեւելյան մասում լույս փետրվարի 7-ի գիշերը տեղի ունեցած ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է տասի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օլիմպիական զինադադարի կոչ է արել Հարավային Կորեայի Փհենչհանի Խաղերի ժամանակ։
Ադրբեջանի կողմից վարձված քաղաքական գործիչներն այսուհետ ևս ջանալու են սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում: Հայ նշանավոր զորավար, պետական գործիչ և մտածող Գարեգին Նժդեհին թուրքերը ժամանակին տվել էին Նժդեհ-Աժդա փաշա անունը, որը նշանակում է ահուսարսափ տարածող փաշա։
Սիրիայի Աֆրին քրդաբնակ քաղաքի վրա 19 օր շարունակվող թուրքական հարձակումը այնտեղ բնակվող վերջին հային՝ Հարութ Գևորգին հիշեցնում են ցեղասպանության ժամանակները:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը դեռեւս չի հանդիպել նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ:
«Փաստ» թերթը գրում է. «Որակի ռուսական համակարգը՝ Роскачество–ն, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Խլոպոնինի անունից կկատարի կոնյակի որակի համընդհանուր ուսումնասիրություն:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ին դուր չի եկել կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի վերջին հայտարարությունը, որտեղ ոչ միայն քննադատել էին երկրում տիրող իրավիճակը, այլեւ առաջարկների մեջ մատնանշել ԸՕ-ից ռեյտինգային ընտրակարգը հանելու անհրաժեշտությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքների խոշորացման հերթական փուլը կսկսվի ապրիլին` նոր կառավարության ձեւավորումից հետո։ Հերթն Արարատի, Արագածոտնի եւ Արմավիրի մարզերինն է՝ մեզ ասաց տարածքային կառավարման փոխնախարար, խոշորացման հարցերով զբաղվող Վաչե Տերտերյանը, չմանրամասնելով գործընթացը։
Չինաստանի բնակչուհիներից մեկը բարձրագույն կրթության դիպլոմ է ստացել 81 տարեկան հասակում՝ դառնալով էլեկտրոնային առեւտրի բնագավառի մասնագետ:
«Օրերս Իրանում տեղի ունեցածն այնքան էական և աղմկահարույց իրադարձություն չէ ո՛չ Իրանի, ո՛չ հասարակության և ո՛չ էլ Իրանի իշխանության համար, որպեսզի այն որևէ կերպ անդրադառնա տարածաշրջանի կամ հայ-իրանական հարաբերությունների օրակարգի վրա: Հայ-իրանական հարաբերությունների օրակարգը կայուն է, նույնն է»:
Այսօր Եվրամիության առջև կանգնած են մի շարք մարտահրավերներ, ներառյալ տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, բարձր գործազրկությունը, պոպուլիստական հռետորաբանությունը, ահաբեկչությունն ու Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը: Ինչպե՞ս են այս մարտահրավերներն ազդում դաշինքի վրա:
Հարավկորեական Փհենչհանում Օլիմպիական խաղերի կազմակերպիչները Samsung-ի սմարթֆոններ չեն նվիրի Իրանի պատվիրակության ներկայացուցիչներին:
«Եթե Ղարաբաղյան բանակցություններում առաջընթաց լիներ, կարելի կլիներ ենթադրել, որ հակամարտող կողմերը փորձում են հանուն հակամարտության կարգավորման «համաձայնեցնել ժամացույցի սլաքները»»:
Թուրքական ԶՈւ ռմբակոծության հետևանքով վնասվել է Աֆրինի ջրի մաքրման կայանը և աֆրինցիները մնացել են առանց խմելու ջրի:
Թայվանի արևելյան ափին փետրվարի 7-ի երեկոյան տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: