Բաժիններ՝

«ԱՄՆ-ը կստեղծի այնպիսի միջուկային զորություն, որը կզսպի ցանկացած գրոհ». Փենս

ԱՄՆ-ը միջուկային ներուժի արդիականացման ընթացքում իր տրամադրության տակ կստանա այնպիսի զորություն, որն ընդունակ կլինի զսպել ցանկացած գրոհ իր ու իր դաշնակիցների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը՝ փետրվարի 8-ին ճապոնական Յոկոտայում ելույթ ունենալով ամերիկյան ռազմաօդային ուժերի ռազմակայանում:

«Կարող եք վստահ լինել, որ միջուկային ներուժի արդիականացման ընթացքում մենք ավելի ճկուն կդարձնենք մեր ռազմավարությունը եւ կունենանք այնպիսի միջուկային զորություն, որը կզսպի ցանկացած ռազմավարական գրոհ մեր ազգի, մեր ժողովրդի ու ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների վրա»,- ասել է Փենսը զինծառայողների առջեւ ելութի ընթացքում, որը հեռարձակել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Փետրվարի 7-ին Մայքլ Փենսը, ամփոփելով Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Տոկիոյում կայացած բանակցությունների արդյունքները, հայտարարել է, որ Վաշինգտոնը խիստ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում ԿԺԴՀ-ի դեմ նրա հրթիռամիջուկային ծրագրի դադարեցման նպատակով:

«ԱՄՆ-ը մոտ ժամանկենրս կհրապարակի ԿԺԴՀ-ի նկատմամբ ամենախիստ ու ամենաագրեսիվ տնտեսական պատժամիջոցների շարքը: Մենք կշարունակենք նրան մեկուսացնել այնքան ժամանակ, քանի դեռ նա չի հրաժարվել միջուկային զենքի ու բալիստիկ հրթիռների մշակման իր ծրագրերից»,- ասել է Փենսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս