
Թայվանում տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ

Թայվանի արևելյան ափին փետրվարի 7-ի երեկոյան տեղի է ունեցել 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին տեղեկացնում է «Ռիա-նովոստի» գործակալությունը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 19:21-ին ծովային տարածքում՝ Հուալիան քաղաքի մոտակայքում, որտեղ մի քանի օրվա ընթացքում արդեն երկու երկրաշարժ էր տեղի ունեցել: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորությամբ:
6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ տեղի էր ունեցել նախօրեին, որի հետևանքով փլուզվել էր հյուրանոցներից մեկը, և մարդիկ փակված էին մնացել ներսում: Ընդհանուր առմամբ, տուժել էր 260 մարդ: Եվս մեկ հզոր երկրաշարժ կղզու նույն տարածաշրջանում տեղի էր ունեցել փետրվարի 4-ին: