
Վենեսուելայում նախագահական ընտրությունները նշանակել են ապրիլի 22-ին

Վենեսուելայի նախագահի ընտրությունները կկայանան այս տարվա ապրիլի 22-ին: Այդ մասին լրագրողներին հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհրդի ղեկավար Տիբիսայ Լուսենան:
Նախօրյակին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որն իր թեկնածույթունն առաջադրել է երկրորդ ժամկետի համար, հայտարարել է Դոմինիկյան Հանրապետությունում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնության ձեռքբերման մասին, բանակցություններ, որոնց ընթացքում համաձայնեցվել է ընտրությունների ամսաթիվը՝ ապրիլի 22-ը: Դրա հետ մեկտեղ ընդդիմությունն առայժմ չի ստորագերել համաձայնագիրը՝ հավելյալ ժամանակ պահանջելով դրա ուսումնասիրման համար:
Դոմինիկյան Հանրապետության նախագահ Դանիլո Մեդինան հայտարարել է, որ առայժմ կողմերը տարակարծություններ ունեն ընտրությունների անցկացման պայմաններին վերաբերող հարցերում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: