
Թուրքիայում Էրդողանի մասին գրառում կատարած ուսանողը կալանավորվել է

Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին սոցիալական ցանցում 2014 և 2016 թվականներին արված գրառումներում վիրավորվելու հիմնավորմամբ ուսանող է կալանավորվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Հելին Նիգիթը ձերբակալվել է հենց համալսարանում, ինչից հետո դատախազի պահանջով կալանավորվել է` «պաշտոնյային վիրավորելու», «երկրի նախագահին վիրավորելու» հիմնավորումներով:
Թուրքիայի կոմունիստական շարժումը, որի անդամ է Նիգիթը, հայտնել է, որ պատրաստվում են բողոքարկել նրան կալանավորելու մասին որոշումը: