Սիրիայում կառավարամետ ուժերի շուրջ հարյուր մարտիկ է զոհվել կոալիցիայի հարվածներից. ABC
Սիրիայի կառավարամետ կազմավորումների շուրջ հարյուր մարտիկ է զոհվել ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարվածներից: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրի: Լույս փետրվարի 8-ի գիշերը կոալիցիան հայտնել է կառավարամետ զինված կազմավորումների կողմից «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) շտաբի վրա «չհրահրված գրոհի» մասին:
Հայտարարության մեջ նաեւ ասված է, որ կոալիցիան հարվածներ է հասցրել, «որպեսզի դիմագրավի ագրեսիայի ակտը ԻՊ խմբավորման դեմ պայքարին մասնակցող գործընկերների նկատմամբ»:
Ինչպես հեռուստաալիքին պատմել է ամերիկացի պաշտոնյան, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի, ավիահարվածները եւ հրետակոծումը կոչված էին դիմագրավել հարձակումը: Նրա խոսքով՝ SDF-ի՝ Եփրատ գետից արեւելք տեղակայված կենտրոնակայանի վրա գրոհը լավ նախապատրաստված 1ր, դրան մասնակցել են հրետանի, ինչպես նաեւ Տ-54 եւ Տ-72 տանկեր:
Բացի այդ, պաշտոնյան հայտնել է, որ կոալիցիան ռուս զինվորականների հետ կապի հեռախոսային թեժ գիծն օգտագործել է նրանց իրազեկելու այդ շրջանում պաշտպանական ավիահարվածների մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: