Բաժիններ՝

Փհենյանում զորահանդես է անցկացվել ի պատիվ Կորեական ժողովրդական բանակի 70-ամյակի

Փհենյանի Կիմ Իր Սենի անվան հրապարակում փետրվարի 8-ին զորահանդես է անցկացվել ի պատիվ Կորեական ժողովրդական բանակի ստեղծման 70-ամյակի: Այդ մասին հայտնել է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ զորահանդեսի փորձերին մասնակցել են 10 հազարից ավելի զինծառայողներ: Առայժմ հայտնի չէ, թե զորահանդեսի ընթացքում ցուցադրվել են արդյոք ռազմավարական զենքի նմուշներ, մասնավորապես, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ: 40 տարի շարունակ Կորեական ժողովրդական բանակի հիմնադրման օրը նշվում էր ապրիլի 25-ին, թեեւ ԿԺԴՀ-ի զինված ուժերը կազմավորվել են 1948 թվականի փետրվարի 8-ին:

Այս տարի, երբ նշվում է զինված ուժերի ստեղծման 70-ամյակը, զորահանդեսը տեղափոխվել է փետրվարի 8-ին: Արդեն փետրվարի 9-ին հարեւան Հարավային Կորեայում մեկնարկում է ձմեռնային Օլիմպիական խաղերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս