
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զինադադարի կոչ է արել Հարավային Կորեայում Օլիմպիական խաղերի ժամանակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն օլիմպիական զինադադարի կոչ է արել Հարավային Կորեայի Փհենչհանի Խաղերի ժամանակ։
Համաշխարհային կազմակերպության վարչական ղեկավարը գրավոր ուղերձում հիշեցրել է, որ այս հնադարյան ավանդույթի հարգումն ինչպես երբեք կարեւոր է այն բանի լույսով, որ մրցումներն անցկացվելու են Կորեական թերակղզում: «Ես բոլոր հակամարտող կողմերին կոչ եմ անում պահպանել օլիմպիական զինադադարը Փհենչհանի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ընթացքում:
Թող օլիմպիական կրակը ճառագի՝ մարդկության համերաշխության փարոսի նման: Թող օլիմպիական զինադադարն օգնի տարածելու խաղաղության մշակույթը»,- հայտարարել է Գուտերիշը: Նա հիշեցրել է, որ մարզական մրցումների ընթացքում զինադադարի կնքման ավանդույթն արմատներով գնում է անտիկ պատմություն: Սկիզբ առնելով Հին Հունաստանում մ.թ.ա, VII դարում՝ այն մարզիկներին հնարավորություն էր ընձեռում անվտանգ կերպով ժամանել մրցումների վայր, իսկ այնուհետեւ վերադառնալ տուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: